Մոլլա Փանահ Վագիհի և Մոլլա Վալի Վիդադիի հիշատակի թանգարան
Մոլլա Փանահ Վագիհի և Մոլլա Վալի Վիդադիի հիշատակի թանգարան (ադրբ.՝ Molla Pənah Vaqifin və Molla Vəli Vidadinin xatirə muzeyi), Ադրբեջանի Ղազախ շրջանում գործող թանգարան։ Մոլլա Փանահ Վագիհի տուն-թանգարանը հիմնադրվել է 1970 թվականի նոյեմբերի 20-ին՝ Ադրբեջանական ԽՍՀ մշակույթի նախարարության հրամանով։ 1983 թվականին թանգարանը վերականգնվել է։ 2002 թվականին Ադրբեջանի Հանրապետության Նախարարների կաբինետի որոշմամբ թանգարանը վերանվանվել է Վագիֆի և Վիդադիի հիշատակի թանգարան[2][3]։
Մոլլա Փանահ Վագիհի և Մոլլա Վալի Վիդադիի հիշատակի թանգարան | |
---|---|
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Ադրբեջան, Ղազախ[1] |
Հիմնադրվել է | 1970 |
Պատմություն
խմբագրելՀայտնի ադրբեջանցի բանաստեղծ և հասարակական գործիչ Մոլլա Փանահ Վագիֆի հուշահամալիրը բացվել է 1970 թվականի նոյեմբերի 20-ին։ Տասնմեկ սենյականոց թանգարանի ցուցահանդեսը նվիրված է Վագիֆի կյանքին և գործունեությանը, պետական գործունեությանը, ժամանակակիցներին և հետազոտողներին։ 2002 թվականին Ադրբեջանի Հանրապետության Նախարարների կաբինետի որոշմամբ թանգարանը վերանվանվել է Վագիֆի և Վիդադիի հիշատակի թանգարան։ «Վագիֆ» պոեզիայի օրերն Ադրբեջանում 1982 թվականից անց են կացվում ամեն տարի։ Այս առիթով հուլիսին թանգարանում տեղի է ունենում տեղական բանաստեղծների ու գրողների հանդիպում։ Քննարկումներ են ընթանում նոր գրքերի շուրջ։ Թանգարանը բաղկացած է 9 ցուցահանդեսից, 1 ֆոնդից, 1 պահարանից։ Թանգարանի ցուցահանդեսը վերափոխվել է 1983 թվականից և այժմ ունի 1235 ցուցանմուշ։ Ցուցահանդեսը Վագիֆի կյանքի և ստեղծագործության, քաղաքական գործունեության, հետևորդների, հետազոտողների, ժամանակակիցների մասին է[4]։
Թանգարանում ցուցադրվում են Վագիֆի ձեռագրերը, Վագիֆի բանաստեղծությունների նկարազարդումները, Վագիֆի հետազոտողների լուսանկարները, 18-րդ դարի հագուստ և կենցաղային իրեր, 18-րդ դարի Վագիֆի և Վիդադիի ժամանակաշրջանի կենցաղային իրեր, զարդեր, հագուստներ, զենքեր, նկարներ և այլն։ Թանգարանի ընդհանուր մակերեսը 175 ք մ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ թանգարան
- ↑ Մոլլա Փանահ Վագիհի և Մոլլա Վալի Վիդադիի հիշատակի թանգարան
- ↑ «e-qanun.az». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ museum.az Արխիվացված 2022-01-28 Wayback MachineՄոլլա Փանահ Վագիհի և Մոլլա Վալի Վիդադիի հիշատակի թանգարան