Մոդուս վիվենդի (լատին․՝ Modus vivendi), լատիներեն արտահայտություն, որը նշանակում է համաձայնություն հակադարձ տեսակետներով կողմերի միջև, երբ նրանք համաձայնում են չհամաձայնել՝ համաձայնություն անհամաձայնության պայմաններում։

Modus նշանակում է ձև, ուղի, եղանակ։ Vivendi (լատին․՝ vivere՝ ապրել բառից) նշանակում է ապրելը, կեցություն։ Միասին՝ ապրելու եղանակ (կենսաձև, կենսակերպ, կացութաձև), ինչը նշանակում է փոխհամաձայնություն վիճարկող կողմերի միջև, որը թույլ է տալիս շարունակել կյանքը։

Քաղաքականության մեջ խմբագրել

Քաղաքական հարաբերություններում մոդուս վիվենդին սովորաբար նշանակում է ոչ պաշտոնական և ժամանակավոր համաձայնություն։ Օրինակ, երբ երկու կողմերը, չնայած քաղաքական, պատմական կամ մշակութային անհամապատասխանությանը, վիճելի տարածքների շուրջ հասնում են մոդուս վիվենդիի, հաստատվում է նրանց տարբերությունների հարմարեցում անկանխատեսելի հանգամանքների համար։ Տերմինն այս իմաստով որպես քաղաքական փիլիսոփայության հիմնաքար օգտագործել է Ջոն Գրեյը։

Դիվանագիտության մեջ խմբագրել

Դիվանագիտական առումով մոդուս վիվենդին ավելի հարատև ու մանրակրկիտ բնույթի համաձայնագրով (պայմանագրով) փոխարինվելու համար նախատեսված ժամանակավոր կամ նախնական բնույթի միջազգային համաձայնագիր արձանագրող գործիք է։ Այն սովորաբար կատարվում է ոչ պաշտոնական ճանապարհով, ուստի երբեք չի պահանջում օրենսդրական վավերացում[1]։ Ընդհանրապես զինադադարը և կապիտուլյացիայի գործիքները համարվում են մոդուս վիվենդի։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

1961 թ. Իրաքից Քուվեյթի անկախանալուց հետո, Իրաքը պնդում էր, որ այն հանդիսանում է իր տարածքը։ Սակայն Մեծ Բրիտանիայի միջամտությունից հետո, Իրաքը զիջեց և պաշտոնապես ճանաչեց Քուվեյթի անկախությունը՝ հաստատելով մոդուս վիվենդի։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոդուս վիվենդի» հոդվածին։