Մնեմե (հուն․՝ Μνήμη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 21 ժամանակավոր անվանումը[1][3]։


Մնեմե
(Յուպիտեր XL)
Mneme
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է6 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)23,3[2]
Հեռավորությունը Յուպիտեր21 069 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,227[2]
Սիդերիկ պարբերություն620,0 օր[2]
Թեքվածություն148,6° (խավարածրի հարթության նկատմամբ)
146,93° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1 կմ (ենթադրված)
Զանգված~1,5×1013 կգ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Մնեմեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 21 069 000 միլիոն կմ հեռավորության վրա, 620,0 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 148,6° խավարածրի հարթության նկատմամբ (148° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,227 է[1][2]։

Մնեմեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[4]։

Արբանյակի անունը տրվել է 2005 թվականի մարտին, այն անվանվել է Հունական դիցաբանության մուսաներից մեկի, Մնեմեի անունով[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 IAUC 8138: S/2003 J 21(չաշխատող հղում) 2003 May 30 (discovery)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
  3. MPEC 2003-K45: S/2003 J 21 2003 May 29 (discovery and ephemeris)
  4. Scott S. Sheppard, David C. Jewitt, Carolyn Porco; Jupiter's Outer Satellites and Trojans Արխիվացված 2007-06-14 Wayback Machine, in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280
  5. IAUC 8502: Satellites of Jupiter Արխիվացված 2020-04-15 Wayback Machine 2005 March 30 (naming the moon)