Մյոսվաթն (նորվ.՝ Møsvatn), Նորվեգիայի իր մեծությամբ 11-րդ լիճը։ Մակերեսը 78,4298 կմ² է[1]։ Գտնվում է երկրի հարավ-արևելքում, մեծ մասը Տելեմարկ ֆյուլքեյի Վինե կոմունայում, իսկ 5,5 կմ²-ը Սունդետու կոմունայում։ Լճի ջրերը գետերի միջոցով հոսում են Տինշյո լիճ։ Մյոսվաթն անվանման ծագումը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն կապված է Մոնե գետի հետ։

Մյոսվաթն
նորվ.՝ Møsvatn

Տեսարան դեպի Մյոսվաթն լիճ
59°31′ հս․. լ. 8°03′ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Հայելու բացարձակ բարձրությունը 919 մ
Երկարություն 40 կմ
Ավազանի մակերեսը 78,4298 կմ²
Ծավալը 1,57 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 206,62 կմ
Ամենամեծ խորությունը 68,5 մ
Միջին խորությունը 20 մ
Ջրահավաքի մակերեսը 1510,26 կմ²

Լիճը ունի ոչ հավասարաչափ եզրագիծ։ Այն նման է 3 հատ մեկնած բաց ձեռքի։ Առավելագույն երկարությունը 40 կմ է։ Մտնում է Հանդարվեգինտա ազգային պարկի մեջ։ Ափի երկայնքով առկա են բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնք վերաբերվում են նախամարդու կենցաղին։ Ափամերձ տարածքներում նաև տեղակայված են Նորվեգիայի մի քանի խոշոր բարձրալեռնային ֆերմաներ։ Հանդիսանում է զբոսաշրջային երթուղիների կարևորագույն հանգույց։ Այն նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կարևոր անցում է։

Մյոսվաթնի ջրերը հոսում է դեպի Մոնա գետ

1903 թ.-ին նորվեգացի ինժեներ-շինարար Ուլավ Հեգսթադը սկսեց լճի վրա ամբարտակի կառուցումը, որպեսզի այն վերածվի ջրամբարի[2]։ 1904-1906 թթ.-ին արդեն հնարավոր եղավ արհեստական ձևով կարգավորել լճի մակարդակը[3]։

Պատմություն խմբագրել

1942 թ.-ի նոյեմբերի 19-ին ֆաշիստա-գերմանական արդյունաբերությանը վնաս հասցնելու շրջանակներում անգլիական դիվերսիոն ստորաբաժանումները վայրէջք են կատարել լճի սառցապատ մակերեսին և խափանեցին գերմանացի գիտնականների կողմից միջուկային զենքի պատրաստմանը։

Լճի մոտակայքում են գտնվում թանգարաններ և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նորվեգիայի խոշորագույն լճերը. դոկտրինա, 2009թ. ապրիլի 1։». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. Flomberegning for Måna ved Rjukan (016.HZ) Արխիվացված 2015-04-02 Wayback Machine. Norges vassdrags- og energidirektorat, 2004, vaadatud 31.03.2015.
  3. Store norske leksikon
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյոսվաթն» հոդվածին։