Մհեր Կարապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մհեր Ստեփանի Կարապետյան (դեկտեմբերի 11, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 22, 2013, Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2002):
Մհեր Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1939 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 22, 2013 (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1962) |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1996) |
Մասնագիտություն | պատմաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
ՄհերԿարապետյանը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 11-ին, Երևանում, ուսուցչի ընտանիքում։ 1962 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, այնուհետև մեկ տարի աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Ջանֆիդայի միջնակարգ դպրոցում[1]։ 1964 թվականին ընդունվել է մանկավարժական ինստիտուտի առկա ասպիրանտուրան՝ հայոց պատմության գծով։ 1967-1975 թվականներին եղել է ինստիտուտի գիտական քարտուղար, 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1975-1995 թվականներին եղել է հայոց պատմության ամբիոնի դոցենտ։ 1996 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, այնուհետև ստացել պրոֆեսորի կոչում։ 1997 թվականից եղել է հայոց պատմության ամբիոնի վարիչ։ Երկար տարիներ ղեկավարել է մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի գիտական և ուսումնամեթոդական հարցերի հանձնաժողովի աշխատանքները[2][3]։
Կարապետյանը հեղինակ է շուրջ 100 գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների, որոնցից 10-ը՝ մենագրություններ և ուսումնական ձեռնարկներ։ Աշխատությունները վերաբերում են հայ ազգային-ազատագրական շարժումներին և Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցերին։ Հեղինակ է «Հայաստանը 1912-1920 թվականներին» (2003) բուհական ձեռնարկի։
Մահ խմբագրել
Մհեր Կարապետյանը մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին։
Անդամակցություն խմբագրել
- Մանկավարժական համալսարանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի Հայոց պատմության մասնագիտական խորհուրդների անդամ։
Պարգևներ խմբագրել
- ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգիր (2000)
- Հայաստանի Կառավարության (ցեղասպանագիտության մեջ ունեցած վաստակի համար) ոսկե մեդալ (2005)
- Մովսես Խորենացու մեդալ
- Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի հուշամեդալ (2003)։
Երկեր խմբագրել
- Հայոց Մեծ եղեռնը պատմագրության մեջ, Երևան, 1993։
- Հայոց 1915-1916 թվականների ցեղասպանության հարցերը հայ պատմագրության մեջ, Երևան, 1998։
- Հայաստանը 1912-1920 թվականներին։ Կարապետյան Մհեր Ստեփանի, Երևան, «Զանգակ-97», 2003, 400 էջ[4]։
- Հայոց 1915-1916 թվականների ցեղասպանության հիմնահարցերը հետխորհրդային հայ պատմագրության մեջ, Երևան, 2005։
- Խորհրդային Հայաստանը 1920-1991 թվականներին։ Կարապետյան Մհեր Ստեփանի, Երևան, «Զանգակ-97», 2007, 448 էջ[5]։
- XIX դարի երկրորդ կեսի հայ ազգային -ազատագրական շարժման հիմնահարցերը միջխորհրդային հայ պատմագրության մեջ։ Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևան, «Զանգակ 97», 2008 (համահեղինակ)։
- Հայոց մեծ եղեռնի պատմության հիմնահարցերը հայ պատմագրության մեջ։ ՀՀ ԿԳՆ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևան, «Զանգակ-97», 2010 (համահեղինակ)։
- XIX դարի երկրորդ կեսի հայ ազգային-ազատագրական շարժման խորհրդահայ պատմագրությունը (1921-1991 թվականներ), Երևան, «Զանգակ-97», 2010 (համահեղինակ։
- Հայ ազգագրության պատմություն։ Բուհական ուսումնական ձեռնարկ։ Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Երևան, Ա. հ., 2010 (համահեղինակ)։
- Khachatur Abovian. Armenian state pedagogical university / Ed. by A. Martirosyan; transl. by Shushanik Yavuryan, Tigran Mikayelyan; compiled by Aelita Dolukhanyan, Ara Yeremyan, Mher Karapetyan, Yerevan, Mankavarzh, 2012.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Մահացել է Մհեր Կարապետյանը». aspu.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «AV Production - Մհեր Կարապետյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Կարապետյան, Մհեր Ստեփանի (2003). Դիլոյան, Վալտեր Արտաշեսի (ed.). Հայաստանը 1912-1920 թվականներին։ Ուս. ձեռնարկ բուհերի համար. Տաթև գիտակրթական համալիր, Հայկական պետական մանկավարժ համալսարան Խ. Աբովյանի անվ. Երևան: Զանգակ-97. ISBN 9789993024552.(չաշխատող հղում)
- ↑ Կարապետյան, Մհեր Ստեփանի; Գևորգյան, Էդիկ Գևորգի (2007). Խորհրդային Հայաստանը 1920-1991 թվականներին։ Ուսումնական ձեռնարկ բուհերի համար. Հայկական պետական մանկավարժական համալսարան Խ. Աբովյանի անվան. Երևան: Զանգակ-97.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մհեր Կարապետյան» հոդվածին։ |