Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարան, հիմնադրվել է 1990 թվականին։

Մհեր Աբեղյանի թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՎաղարշապատ
Հիմնադրվել է1990
Կայքejmiatsin.am/our-city/11/
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը հիմնադրվել է 1990 թվականին հայրենի քաղաքին նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա։

Մհեր Աբեղյան խմբագրել

Մհեր Աբեղյանի արվեստը ձևավորվել է 1930-1940 թվականների սկզբում գրաֆիկական, այնուհետև գեղանկարի ասպարեզում ազգային գեղանկարչության ավանդույթների, մասնավորապես Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ։ Նրա բազմաժանր գործերին բնորոշ են էպիկական շունչը, վառ գունային և լուսային հագեցածությունը։

Ցուցադրություն խմբագրել

Մասնաճյուղում ներկայացված են Աբեղյանի յուղաներկ կտավները, պարբերաբար ցուցադրվում են նաև նրա գրաֆիկական աշխատանքները։ Աբեղյանի ստեղծագործությունների զգալի մասը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում։

Հասցե խմբագրել

Թանգարանը գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Կոմիտասի հրապարակում։

Արտաքին հղումներ խմբագրել