Մկրտիչ Հարությունյան (մանկավարժ)

հայ մանկավարժ

Մկրտիչ Գարեգինի Հարությունյան (1922, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1942), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Մկրտիչ Հարությունյան
Ծնվել է1922
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1953) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1968)
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Մկրտիչ Հարությունյանը ծնվել է 1922 թվականին, Երևանում։ 1940 թվականին ավարտել է Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը և նույն թվականին զորակոչվել կարմիր բանակ։ Ծառայել է Մերձբալթյան հատուկ ռազմական օկրուգի 8-րդ հրաձգային դիվիզիայի 140-րդ հաուբիցային գնդում[1]։

1941 թվականին, երբ սկսվել է պատերազմը, հակաօդային պաշտպանության 2-րդ գնդում, ապա՝ առանձին զենիթային 242-րդ դիվիզիոնում Մկրտիչը նշանառու, ապա հրանոթի հաշվարկի հրամանատար էր։ Հարությունյանը պատերազմի առաջին օրվանից մինչև հաղթական ավարտը տարբեր ռազմաճակատներում մասնակցել է պատերազմական գործողություններին։ Նրա հրետանային հաշվարկը Ռիգա, Նովգորոդ, Ստարայա Ռուսսա քաղաքների և ապա Լիտվայի վերագրավման համար մղված մարտերում ոչնչացրել է Լյուֆտվաֆեի 5 ինքնաթիռ և կատարել մի շարք այլ կարևոր առաջադրանքներ։ Հարությունյանի զորամասը Լենինգրադի մատույցներից մարտնչելով հասել է Արևելյան Պրուսիա։ Այնուհետև զորամասի կազմում փոխադրվել է Հեռավոր Արևելք և մասնակցել իմպերիալիստական Ճապոնիայի ջախջախմանը։ 1942 թվական հունիսին ռազմաճակատում Մկրտիչը ընդունվել է կուսակցության շարքերը։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Արիության համար» և մի շարք այլ մեդալներով։ 1943 թվականին արժանացել է զորամասի մարտական դրոշի տակ նկարվելու պատվին[1]։

1947 թվականին զորացրվել է բանակից, սովորել և 1953 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, իսկ 1968 թվականին՝ նաև մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուկլտետը։ 1953 թվականին աշխատանքի է նշանակվել Էջմիածնի շրջանի Սամաղարի (այժմ՝ Գեղակերտ) ՄՏԿ-ում՝ որպես գյուղատնտես։ 1955 թվականից մինչև 1962 թվականն աշխատել է Սամաղարի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ, ուսմասվար, իսկ 1962-1972 թվականներին՝ Էջմիածնի շրջժողկրթբաժնում դպրոցական տեսուչ։ 1972-1983 թվականներին պաշտոնավարել է Հայկական ԽՍՀ լուսավորության նախարարությունում՝ որպես աշխատանքային ուսուցման և մասնագիտական կողմնորոշման բաժնի պետ։ 1983 թվականին անցել է անհատական թոշակի, բայց շարունակել է աշխատել լուսավորության նախարարության ուսուցման տեխնիկական միջոցների հանրապետական գիտամեթոդական կաբինետում[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել