Մկրտիչ Թարաքջյան
Մկրտիչ Թարաքջյան (անգլ.՝ Megerditch Tarakdjian, դեկտեմբեր 1952, Հալեպ, Սիրիա), կանադահայ բժիշկ, քանդակագործ։
Մկրտիչ Թարաքջյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբեր 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | Սիրիա և Կանադա |
Կրթություն | ՄաքԳիլի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և քանդակագործ |
Կայք | tarakdjian.com |
Կենսագրություն խմբագրել
Մկրտիչ Թարաքջյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է 1960-1966 թվականներին տեղի հայկազյան Վարժարանում , հետո շարունակել է Քարեն Եփփե Ազգային Ճեմարանում (1966-1972)։ Հաճախել է Հալեպի «Սարյան» արվեստի ակադեմիան։ Բարձրագույն կրթությունը ստացել է Հալեպի բժշկական համալսարանում 1972-1978 թվականներին։ Հետո տեղափոխվել է Մոնրեալ, որտեղ (1985-1986 թվականներին շարունակել է բժշկական կրթությունը ՄաքԳիլ համալսարանում (անգլ.՝ McGill University Medical School)[1]:
Ստեղծագործություններ խմբագրել
ի աշխատանքները կարելի է գտնել Կանադայի, ԱՄՆ-ի և Հայաստանի տարբեր պետական հաստատություններում։ Թարաքջյանի ստեղծած կանադացի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանը կանգնած է Կանադայի մայրաքաղաքում։ Արմեն Գարոյի հուշարձանը տեղադրվել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանության առջև[1][2], իսկ Կոմիտասի հուշարձանը՝ Քվեբեկի Մոնրեալ քաղաքի Հայ Կենտրոնի մուտքի մոտ[3]։ Նկարչի մեկ այլ հանրային աշխատանք՝ «Ընթերցողը» վերնագրով, տեղադրված է Քվեբեկի Մաունթ Ռոյալ քաղաքի հանրային գրադարանի դիմաց[4]։
Մկրտիչ Թարաքջյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին է նվիրել մեծ կոմպոզիտորի բրոնզե կիսանդրին, որի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 10-ին[5]։
Արտաքին հղումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Home». M. Tarakdjian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ ANCA (2018 թ․ հուլիսի 3). «Armen Garo Statue Unveiled at Armenian Embassy in Washington, D.C.». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Մոնրէալի Մէջ Բացումը Կատարուեցաւ Կոմիտաս Վարդապետի Կիսանդրիին». Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Մոնրէալաբնակ Արուեստագէտ Մկրտիչ Տարագճեանը Կը Հարստացնէ «Մոն Ռուայալ»-ի Հանրային Արուեստի Հաւաքածոն Իր «Ընթերցողը» Քանդակով». Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 12. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ ««Երկրի հյուրասրահ»-ի տաղավարում է քանդակագործ Մկրտիչ Տարագճեանը». Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.