Մկրտիչ Անանյան

հայ բանասեր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մկրտիչ Անանյան (1715, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1777, Սալոնիկ, Օսմանյան կայսրություն), հայ բանասեր, բառարանագիր։

Մկրտիչ Անանյան
Ծնվել է1715
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1777
Սալոնիկ, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբանասեր և բառարանագիր
Ալմա մատերՍուրբ Ղազար կղզի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Վենետիկի Սուրբ Ղազար վանքում։ 1759 թ.-ին լույս է ընծայել մի աղոթագիրք։ Եղել է Մխիթար Սեբաստացու աշակերտը։ 1769 թ.-ին Վենետիկում լույս է ընծայել «Բառարան աշխարհաբարե գրաբար» գիրքը։ Մահացել է Սալոնիկ քաղաքում[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 94.