Մլադեն Ստոյանովիչի անվան պարկ

պարկ Բանյա Լուկայում, Սերբական Հանրապետություն

Մլադեն Ստոյանովիչի անվան պարկ ( սերբ.՝ Парк Младен Стојановић ), քաղաքային պարկ, ամենամեծը Սերբական Հանրապետության մայրաքաղաք Բանյա Լուկայում։ Գտնվում է Ռոսուլյե թաղամասում, Դոկտոր Մլադեն Ստոյանովիչ փողոցի և Սերբական բանակի բուլվարի միջև, այն զբաղեցնում է ավելի քան 10 հեկտար տարածք։ Այն օգտագործվում է համերգների և սպորտային մրցումների, այդ թվում՝ թենիսի համար («Մլադոստ» ակումբ)[1]։ Անվանվել է ի պատիվ բժիշկ, Հարավսլավիայի հակաֆաշիստակն դիմադրության շարժման «Տիտոյի պարտիզաններ» ժողովրդական ազատագրական բանակի գործիչ և Հարավսլավիայի ազգային հերոս, դոկտոր Մլադեն Ստոյանովիչի (1896-1942)։

Մլադեն Ստոյանովիչի անվան պարկ
Տեսակքաղաքային զբոսայգի
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա և  Սերբական Հանրապետություն
ՎարչատարածքԲանյա Լուկա
Քարտեզ
Քարտեզ

Սպորտ և ակտիվ հանգիստ խմբագրել

Պարկի ներսում կան «Մլադոստ» ակումբի թենիսի խաղահրապարակներ, հեծանվային արահետներ և վազքուղիներ, բոչչե խաղի, սեղանի թենիսի, բասկետբոլի, մինի ֆուտբոլի դաշտեր, շախմատի հարթակներ, թենիսի կորտեր, մարզագույքով խաղահրապարակ, շատրվաններ և ճաշարան։ Պարկի խորհրդանիշներից մեկը հենց նրա «սրտում» տեղակայված ռմբապաստարանն է։ Ժամանցային գործունեության զարգացմանը նպաստում է «Ֆիթնեսի միջոցով առողջություն» ամենամյա ցուցադրությունը ( սերբ.՝ Фитнесом до здравља ), որի ընթացքում քաղաքացիները կարող են զբաղվել ֆիթնեսով մարզիչների ղեկավարությամբ մեկ ամիս[2]։ Պաչկում տեղի են ունենում նաև տարբեր համերգներ և կրթական միջոցառումներ։

1984 թվականին հիմնադրվել է «Մլադոստ» թենիսի ակումբը (ներկայիս անվանումը՝ 1986 թվականից), որը գտնվում է այս պարկում։ Ակումբն իր տրամադրության տակ ունի 13 թենիսի կորտեր (10 գրունտային, երեք կոշտ)։ Հենց այնտեղ սկսել են անցկացվել թենիսի առաջին պրոֆեսիոնալ մրցաշարերը Բոսնիա և Հերցեգովինայում (ներառյալ Դևիսի գավաթի հանդիպումները 2006 թվականից)։ 2002 թվականից այնտեղ անցկացվում է նաև Ընտանիք Լուկա Չելենջեր[3] մրցաշարը։ 2023 թվականի ապրիլին Թենիսի Սերբական Հանրապետության բաց առաջնությունը՝ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի ATP 250 կատեգորիայի մրցաշարը, անցկացվել է պարկի ներսում գտնվող «Սերբական Հանրապետություն» ազգային թենիսի կենտրոնի գրունտային բաց դաշտերում։ Մրցաշարն ընդունող կենտրոնական արենան 6 հազար հանդիսատերսի տեղ ունի[4]։

Վերակառուցման նախագիծ խմբագրել

2008 թվականին Բանյա Լուկայի համալսարանի ճարտարապետության, շինարարական ճարտարագիտության և գեոդեզիայի ֆակուլտետն առաջարկել է պարկի վերակառուցման գաղափարական նախագիծ, ըստ որի պարկը կշարունակի մնալ «կանաչ տարածք», բայց նոր հեծանվային արահետներով և երիտասարդ ծառերով՝ հին խարխուլների փոխարեն։ Նախագծի համաձայն՝ պարկի կենտրոնում նախատեսվում էր տեղադրել լողավազանի և շատրվանի համադրություն, առաջարկվել է բացել նաև 320 մ երկարությամբ ճեմուղի և դիտաշտարակ, տեղադրել քարե ցուցանակ՝ պարկի մասին հիմնարար տեղեկություններով և շատ այլ բարենորոգումներ[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Туризам». Туристичка организација Бања Лука. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 3-ին.
  2. «Besplatan fitnes u parku Mladen Stojanović od 5. juna» (սերբերեն). etrafika.net. 2015 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին.
  3. «O nama» (սերբերեն). ТК «Младост». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին.
  4. «Evo kada počinje prodaja karata za "Srpska open" u Banjaluci» (սերբերեն). Независне новине. 2023 թ․ ապրիլի 2. Վերցված է 2023 թ․ ապրիլի 8-ին.
  5. «Ništa od najavljene rekonstrukcije parka» (սերբերեն). banjalukalive.com. 2012 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.

Հղումներ խմբագրել