Մի անգամ՝ քսան տարի անց (ռուս.՝ Однажды двадцать лет спустя), 1980 թվականին Յուրի Եգորովի կողմից նկարահանված ֆիլմ, որում պատկերված է բազմազավակ մոր կյանքը։

Մի անգամ՝ 20 տարի անց
ռուս.՝ Однажды двадцать лет спустя
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրկատակերգություն, մելոդրամա
Թեմաlarge family? և Հերոսուհի մայր (կոչում)
Թվական1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուրի Եգորով[1]
Սցենարի հեղինակԱրկադի Ինին
Յուրի Եգորով
ԴերակատարներՆատալյա Գունդարևա
Վիկտոր Պրոսկուրին
ՕպերատորՆիկոլայ Պուչկով
Ալեքսանդր Կովալչուկ
ԵրաժշտությունՄարկ Ֆրադկին
Նկարահանման վայրԿալուգա և Bibirevo District?
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն77 րոպե
IMDbID 0081262

Սյուժե խմբագրել

Դպրոցն ավարտելուց 20 տարի անց շրջանավարտների կյանքին նվիրված հեռուստատեսային շոուի տաղավարում հանդիպում են ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Նադեժդա Կրուգլովայի նախկին համադասարանցիները։ Շրջանավարտներից յուրաքանչյուրը պիտի կարճ պատասխանի երկու հարցի՝ «Ո՞րն է նրա կյանքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը» և «Էլ ի՞նչ է նա սպասում կյանքից»։ Հերոսուհի մայրը, որը տասը երեխա ունի, դժվարանում է այդ հարցին միանշանակ պատասխան տալ։ Նրա կարծիքով՝ կյանքում չկան ոչ կարևոր պահեր։

Ֆիլմը բաղկացած է գլխավոր հերոսուհու հիշողություններից, ով փորձում է գտնել այդ հարցերի պատասխանները։ Նա հիշում է երեխաների մասին ունեցած մտահոգությունները նրանց դեռահասության տարիքում, դեռ փոքր անձնավորությունների մեծանալը։ Չնայած երեխաների դաստիարակության հետ կապված բազմաթիվ խնդիրներին՝ նա մնում է հմայիչ ու սիրելի կին։

Դերերում խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • 1981 – Համամիութենական 14-րդ կինոփառատոնի (Վիլնյուս) գեղարվեստական ֆիլմերի բաժին – մրցանակ քնարական կատակերգության համար[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0081262/
  2. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С.И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.83

Արտաքին հղումներ խմբագրել