Միքայել Պողոսյան (ավիակոնստրուկտոր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Պողոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միքայել (Միխայիլ) Ասլանի Պողոսյան (Михаил Асланович Погосян, ապրիլի 18, 1956(1956-04-18), Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ավիակոնստրուկտոր, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր (2016)[2] տեխնիկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (28.12.2011)։

Միքայել Պողոսյան
Михаил Погосян
Ծնվել էապրիլի 18, 1956(1956-04-18) (68 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունավիատիեզերքային ճարտարագետ, գյուտարար, ոչ գեղարվեստական գրող և գիտնական
Հաստատություն(ներ)Ռուսաստանի միացյալ ինքնաթիռաշինության ընկերության նախագահ
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, Sixth Civic Chamber of the Russian Federation (2017–2020)? և Public Chamber of the Russian Federation of the seventh composition (2020–2023)?
Ալմա մատերՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ
ԿոչումՌուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն և անգլերեն
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
 Mikhail Pogosyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1979 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը։ Ինստիտուտից հետո աշխատանքի է նշանակվել Մոսկվայի Սուխոյի անվան ավիաշինական գործարանում որպես ինժեներ-կոնստրուկտոր, 1994 թվականից՝ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, 1997 թվականից՝ «Սուխոյ» ավիացիոն ռազմաարդյունաբերական համալիրի, 1999 թվականից, միաժամանակ՝ Սուխոյի ՀԿԲ ձեռնարկության գլխավոր տնօրեն[3][4]։

Անդամակցություն խմբագրել

  • ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, 2002
  • Հայկական տեխնոլոգիական համալսարանի անդամ, 2001

Գործունեություն խմբագրել

Պողոսյանի ղեկավարման տարիները նշանակալի են ռուսական իրականության համար բացառիկ մի քանի նախագծերի սկզբնավորմամբ։ 2002 թվականին «Սուխոյ» կոնցեռնը հաղթեց նոր 5-րդ սերնդի կործանիչի ստեղծման մրցույթում, ինչն ամենամեծ ձեռքբերումն էր կոնցեռնի պատմության մեջ։ Բացի դրանից Պողոսյանը նախաձեռնեց նաև ընկերության համար բոլորովին նոր մարդատար ինքնաթիռի ստեղծման գործընթաց։ 2010 թվականին կոնցեռնի ֆինանսական շրջանառությունը կազմել է մոտավորապես 40 միլիարդ ռուբլի։ Պողոսյանի ղեկավարությամբ մինչև 2010 թվականը «Սուխոյ» կոնցեռնը բացառիկ վերելք է ապրել։ 2007 թվականին Պողոսյանն ընտրվել է ռուսական «Ավիաշինական միավորված ընկերության» ղեկավարի առաջին տեղակալ, 2008 թվականից համատեղության կարգով նշանակվել է «Սուխոյի» հիմնական մրցակից «ՄիԳ» կոնցեռնի գերագույն տնօրեն։

Պողոսյանը ղեկավարել է Սու-21 «բիզնես-դասի» գերձայնային ուղևորատար ինքնաթիռի և Սու-47 թևի հակադարձ սլաքաձևությամբ ռմբակոծիչի նախագծման աշխատանքները[5]։

Գիտական գործունեություն խմբագրել

Զբաղվում է ռազմական և քաղաքացիական նշանակման նոր թռչող ապարատների ստեղծման հարցերով։ Հեղինակ է 14 գիտական աշխատանքների, ունի 11 հայտնագործություն։

 

Պարգևներ խմբագրել

  • ՌԴ պետական մրցանակ, 1997
  • ՌԴ կառավարության մրցանակ, 1998
  • «Պատվո նշան» շքանշան, 2001

Ընտանիք խմբագրել

Ունի երկու զավակ։ Դուստրը սովորել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում, որդին՝ Արտուշը, տեխնիկական գիտությունների թեկնածու է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.fsvts.gov.ru/materialsdoc2018/59FE16D3C97D9A1CC32576380043CDE6.html (ռուս.)
  2. Ավիակոնստրուկտոր Միխայիլ Պողոսյանն ընտրվել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր
  3. ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ Միքայել (Միխայիլ) Պողոսյան
  4. «Ռուսական ավիաարդյունաբերության ղեկավարը և Հայաստանը որպես ինքնաթիռի առաջին գնորդ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Պողոսյան (ավիակոնստրուկտոր)» հոդվածին։