Միքայել Մուրադյան (պատմաբան)

հայ պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Մուրադյան (այլ կիրառումներ)

Միքայել Ազատի Մուրադյան (1941 թվականի հունվարի 24, Թիֆլիս - 2012 թվականի դեկտեմբերի 24), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2002):

Միքայել Մուրադյան
Ծնվել է1941 թվականի Հունվարի 24
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է2012 թվականի Դեկտեմբերի 24
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
ԵրկերԱրևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի ռուսական պատմագիտական և հասարակական մտքի գնահատմամբ, Երևան, 1985, Ռուսաստանի պատմության հիմնահարցեր (XIX դար), Երևան, 2011։
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԵՊՀ ոսկե մեդալ, ՀՀ ԳԱԱ պատվոգիր, ՀՀ Ազգային ժողովի պատվոգիր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1941 թ. հունվարի 24-ին Վրացական ԽՍՀ մայրաքաղաք Թբիլիսիում։ 1961–1966 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ Այնուհետև ուսումը շարունակել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում ԽՍՀՄ Պատմություն մասնագիտությամբ։ Ասպիրանտուրայում սովորելուն զուգընթաց դասախոսել է ԵՊՀ նախապատրաստական բաժանմունքում։ 1969–2012 թվականներին 40 տարուց ավել դասախոսել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում՝ զբաղեցնելով ավագ դասախոսի, դոցենտի, ապա՝ պրոֆեսորի պաշտոններ։ 1984 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին XIX դարի ռուսական պատմագրության և հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ» թեմայով։ 2000 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայոց պատմության հիմնահարցերը ռուսական պատմագիտական և հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (XVIII-XIX դարերում)» թեմայով։ Միքայել Մուրադյանը համատեղությամբ Ռուսաստանի քաղաքական պատմություն է դասավանդել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում։ Նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Միքայել Մուրադյանն ակտիվորեն մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների, այդ թվում՝ Մոսկվայում (1995) և Երևանում (2000, 2005) գումարված Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովներին։

Գիտական հետաքրքրությունների շրջանակը խմբագրել

Դասավանդել է Ռուսաստանի պատմություն, Աղբյուրագիտություն, Պատմագրություն դասընթացները։ Պատմագիտական հետաքրքրությունների շրջանակներն ընդգրկում են միջազգային հարաբերությունների պատմության հիմնահարցերից մինչև Հայկական հարցը, Հայոց ցեղասպանությունը, հայ-ռուսական առևտրատնտեսական, քաղաքական ու միջպետական հարաբերությունները։ Վեց մենագրության և ավելի քան 30 գիտական հոդվածների հեղինակ է։

Պարգևները խմբագրել

Երկեր խմբագրել

  • Սովետական միության պայքարը հանուն խաղաղության և միջազգային անվտանգության արդի էտապում, Երևան, 1979, 224 էջ։
  • Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի ռուսական պատմագիտական և հասարակական մտքի գնահատմամբ, Երևան, 1985, 148 էջ։
  • Восточная Армения в русской историографии 19 веков, Ереван, 1990.
  • Հայոց ողբերգությունը ռուսական հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ, Երևան, 1997, 72 էջ։
  • Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում (XVIII - XIX դարեր), (հեղինակակից՝ Էդիկ Մինասյան), Երևան, 2005, 562 էջ։
  • Ռուսաստանի պատմության հիմնահարցեր (XIX դար), Երևան, 2011, 265 էջ[1]

Գրականություն խմբագրել

  • Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդ. Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 251։

Ծանոթագրություններ խմբագրել