Միքայել Հայրապետյան (կուսակցական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հայրապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միքայել Հայրապետյան (դեկտեմբերի 12, 1965(1965-12-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության նախագահ 1998-2022թթ․։

Միքայել Հայրապետյան
Պահպանողական կուսակցության նախագահ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1965(1965-12-12) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1987) և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ (1990)
Մասնագիտությունբանասեր, մանկավարժ, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ

Ուսումնառություն խմբագրել

1972-1982 թթ. սովորել է Երևանի թիվ 133 միջնակարգ դպրոցում, 1982-1987 թթ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1987-1990 թթ.` ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1987-1991 թթ. - Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում։ Զուգահեռաբար վարել է Հայաստանի պետական հեռուստատեսության «Մայրենի» հաղորդաշարի «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ» բաժինը։
  • 1991 թ. - ՀՀ Լուսավորության նախարարության ծրագրամեթոդական և դասագրքերի վարչության պետ։
  • 1991-1993 թթ. - Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ և հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման վարիչ Երևանի Ա.Շիրակացու անվան հանրակրթական ճեմարանում։
  • 1992 թ. - ԱԻՄ «Անկախություն» պաշտոնաթերթի փոխխմբագիր (համատեղությամբ)։
  • 1993 թ. - «Ար» շաբաթաթերթի թղթակից (համատեղությամբ)։
  • 1993 թ. - ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթի թղթակից (համատեղությամբ)։
  • 1993-2008 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) հայոց լեզվի ամբիոնի դոցենտ։
  • 1994 թ. - Վարդգես Պետրոսյանի և հիմնադիր կազմի հետ հիմնել է «Երկիր Նաիրի» թերթը՝ դառնալով մշակույթի բաժնի վարիչը (համատեղությամբ)։
  • 1994 թ. - ՀՀ Լեզվի պետական տեսչության գլխավոր խորհրդական (համատեղությամբ)։
  • 1994-1995 թ. - «Ազգային պետություն» կուսակցության «Շրջան» պաշտոնաթերթի առաջին գլխավոր խմբագիր (համատեղությամբ)։
  • 1995 թ. - «Օրեր» եռօրյա թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր (համատեղությամբ)։
  • 1996 թ. - ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության գաղափարախոսության բաժնի հատուկ քարոզչության բաժանմունքի պետ (համատեղությամբ)։
  • 1996-1997 թթ. - «Երևանյան օրեր» եռօրյա թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր (համատեղությամբ)։
  • 1998 թ. - ԵԿՄ «Երկրապահ» պաշտոնաթերթի առաջին գլխավոր խմբագիր (համատեղությամբ)։
  • 2008 թ. - Մարտի 1-ի դեպքերի պատճառով հեռացվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից, գտնվել է ընդհատակում։
  • 2009 թ. - Ժամանակակից հայոց լեզվի և հայոց լեզվի դասավանդման մեթոդիկայի դասախոս Հ. Օրբելու անվան համալսարանում։
  • 2010-2011 թթ. - Հայոց լեզվի և գրականության դասախոս Երևանի գյուղատնտեսական համալսարանում։
  • 2012 թ. - Մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ դոցենտի թափուր հաստիքի պաշտոնակալման մրցույթին և վերստին դոցենտ է աշխատում ՀԱՊՀ-ում։

Գիտական գործունեություն խմբագրել

1990 թ. հաջողությամբ անցնելով «Գեղարվեստական հուշագրությունը 1920-1930-ական թվականների հայ արձակում» թեմայով թեկնածուական ատենախոսության նախապաշտպանությունը՝ բոյկոտել է սեփական պաշտպանությունը՝ պահանջելով, որ անկախության ուղին բռնած Հայաստանը ստեղծի սեփական ԲՈՀ-ը, որի կազմավորումից հետո է միայն պաշտպանել ատենախոսությունը (1994 թ.)` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1997 թվականից ՀՊՃՀ դոցենտ։ 2006 թվականից` դիպլոմավորված դոցենտ։

Հասարակական-քաղաքական գործունեություն խմբագրել

Մինչև 1998 թ. որևէ կուսակցության անդամ չի եղել։ 1998 թվականին անդամակցել է Պահպանողական կուսակցությանը՝ դառնալով նրա նախագահը[1]։ 2022 թվականի հուլիսի 18-ին հրաժարական է տվել Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս եկել կուսակցությունից։

Ընտանիք խմբագրել

Ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «21 հարց ու պատասխան. այսօրվա և վաղվա». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել