Միքայել Անուշավանի Գևորգյան (), հայ հրատարակիչ։

Միքայել Գևորգյան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտը (1978 թվական)։

1976–1980 թվականներին՝ Լենինականի № 4, 1980–1991 թվականներին՝ Երևանի Գունավոր տպագրության (1996 թվականից՝ «Զվարթնոց» պոլիգրաֆայի ձեռնարկություն) տպարանների, 1991–1997 թվականներին՝ Պոլիգրաֆմիավորման տնօրեն, 1997–2000 թվականներին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր հրատարակչական գործերի վարչության պետի տեղակալ, 2000 թվականից՝ «Զվարթնոց» պոլիգրաֆայի ձեռնարկության խորհրդի նախագահ։

Առաջինն է հանրապետությունում հիմ­նադրել օֆսեթ տպագրության տպարան։ «Զվարթնոց»-ում են տպագրվել «Ոսկեփորիկ» հանրագիտարանի 1-ին և 2-րդ հատորները (1993, 1996), «Հայկական համառոտ հանրագիտարանը» (հատոր 1–4, 1990–2003) և այլ գրքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։