Միրյանա Տոմաշևիչ

սերբ նկարչուհի

Միրյանա Տոմաշևիչ (Мирјана Томашевић, 1967, Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ նկարչուհի։ Գրաֆիկայի Բելգրադյան դպրոցի պրոֆեսոր Բոժիդար Ջմերկովիչի սան։

Միրյանա Տոմաշևիչ
Ծնվել է1967
ԾննդավայրԲելգրադ, ՀՍՖՀ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրգրաֆիկա
 Mirjana Tomasevic Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միրյանա Տոմաշևիչը ծնվել է 1967 թվականին, Բելգրադում։ 1991 թվականին ավարտել է Բելգրադի Արվեստների համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժինը, 1994 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Գրաֆիկա է դասավանդում Կիրառական արվեստի ֆակուլտետում[1]։

Մասնակցել է անհատական և խմբակային տարբեր ցուցահանդեսների[2], բիենալեների և տրիենալեների։ 2017 թվականին Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսության նախաձեռնությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի աջակցությամբ Երևանում տեղի է ունեցել Տոմաշևիչի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը[3][4]։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ Միրյանա Տոմաշևիչի աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мирјана Томашевић». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 25-ին.
  2. ВИЗУЕЛНА ИНТЕРПРЕТАЦИЈА ПЕЈЗАЖА КАО ПРОЈЕКЦИЈА УНУТРАШЊЕГ / СЕЋАЊА
  3. Բելգրադյան դպրոցի սանի գրաֆիկական ցուցահանդես՝ Երևանում
  4. ТРИ СЕРБСКИХ ДНЯ В АРМЕНИИ

Արտաքին հղումներ խմբագրել