Միրիամ Ադելսոն

իսրայելցի-ամերիկացի բարերար, բժիշկ

Միրիամ Ադելսոն (նախկինում՝ Օչշորն, եբրայերեն՝ מרים אדלסון‎, հոկտեմբերի 10, 1945(1945-10-10), Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի-ամերիկացի բարերար, բժիշկ։ 1991 թվականին ամուսնացել է ամերիկացի գործարար մագնատ Շելդոն Ադելսոնի հետ և այդ ժամանակից դարձել հանրապետական նշանավոր դոնոր։ Իսրայել Հայոմ թերթի ներկայիս հրատարակիչն է[3][4][5]։ 2013 թվականին ստացել է Երուսաղեմի պատվավոր քաղաքացիություն։ 2018 թվականին պարգևատրվել է Ազատության նախագահական մեդալով։

Միրիամ Ադելսոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1945(1945-10-10) (78 տարեկան)
ԾննդավայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իսրայել
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան, Թել Ավիվի համալսարան, Ռոքֆելլերի համալսարան և դեռահաս
Մասնագիտությունհրատարակիչ և բժիշկ
ԱմուսինՇելդոն Ադելսոն և Ariel Ochshorn?
Պարգևներ և
մրցանակներ
 Miriam Adelson Վիքիպահեստում

Կյանք և աշխաատանք խմբագրել

Ադելսոնը ծնվել է Թել Ավիվում, Մանդատային Պաղեստին, 1945 թվականին, մինչև Հոլոքոստը Լեհաստանից գաղթած ընտանիքում[4]։ Նրա հայրը եղել է «Մապամ» քաղաքական կուսակցության անդամ։ 1950-ական թվականներին նրա ընտանիքը բնակություն է հաստատել Հայֆա քաղաքում, որտեղ Ադելսոնի հայրը տնօրինում և ղեկավարում էր մի քանի կինոթատրոններ[4]։ Միրիամը 12 տարի հաճախել է հրեական դպրոց[6]։ Որպես բժշկական սպա՝ պարտադիր զինվորական ծառայություն է անցել Նես Ցիոնայում։ Երուսաղեմի հրեական համալսարանում մանրէաբանության և գենետիկայի բակալավրի աստիճան և Թել Ավիվի համալսարանի Սակլերի բժշկական դպրոցում բժշկական աստիճան ստանալով՝ դարձել է Թել Ավիվի Ռոկաչ հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքի (Խադասա) գլխավոր թերապևտ։ Այնուհետև Ադելսոնն ամուսնացել է բժիշկ Արիել Օքսհորնի հետ և ունեցել երկու երեխա[7][8]։

Ադելսոնը Օքսհորնից բաժանվել է 1980-ականներին, և 1986 թվականին ընդունվել է Ռոքֆելլերովի համալսարան՝ փոխանակման ծրագրով, որը մասնագիտացած է թմրամոլության մեջ։ Ռոքֆելլերում ուսանելու ժամանակ ծանոթացել է Շելդոն Ադելսոնի հետ, ում հետ ամուսնացել է 1991 թվականին։ 1993 թվականին այնտեղ հիմնադրել է հոգեմետ նյութերի չարաշահման դեմ պայքարի կենտրոն և հետազոտական կլինիկա, իսկ 2000 թվականին ամուսինները Լաս Վեգասում բացել են Դոկտոր Միրիամի և Շելդոն Գ. Ադելսոնի հետազոտական կլինիկան։

Պատվավոր կոչումներ և պարգևներ խմբագրել

Պատվավոր կոչումներ խմբագրել

  •   Ազատության նախագահական մեդալ - Նոյեմբերի 16, 2018[9]

Պարգևներ խմբագրել

  • Թել Ավիվի համալսարանի պատվավոր բժիշկ - 2007[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://nshe.nevada.edu/leadership-policy/board-of-regents/distinguished-nevadans/
  2. https://www.srugim.co.il/574045-%D7%94%D7%A0%D7%A9%D7%99%D7%90-%D7%A8%D7%99%D7%91%D7%9C%D7%99%D7%9F-%D7%A7%D7%99%D7%91%D7%9C-%D7%AA%D7%95%D7%90%D7%A8-%D7%93%D7%A8-%D7%9C%D7%A9%D7%9D-%D7%9B%D7%91%D7%95%D7%93
  3. «Meet the woman behind Sheldon Adelson». Fortune (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Miriam Adelson». Hadassah Magazine (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Miriam Adelson named publisher of Israel Hayom». Las Vegas Review-Journal (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  6. Takahashi, Paul (2013 թ․ փետրվարի 8). «Adelson Education Campus receives $50 million gift from namesake benefactors - Las Vegas Sun Newspaper». lasvegassun.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  7. Bruck, Connie. «The Brass Ring». The New Yorker (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  8. 8,0 8,1 «The Adelson method». Haaretz.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «Trump to award Medal of Freedom to Elvis, Babe Ruth, among others». CNN. 2018 թ․ նոյեմբերի 11.