Միրի (մալայերեն՝ Bandar Miri), քաղաք Մալայզիայում, Կալիմանտան կղզում։ Համանուն շրջանի կենտրոնն է։ Ունի «մեծ քաղաքի» կարգավիճակ, որը շնորհվել է 2005 թվականին[2]։ Բնակչությունը՝ 228 212 մարդ (2006 թվականի տվյալներով)[3]։

Բնակավայր
Միրի
ԵրկիրՄալայզիա Մալայզիա
Մակերես997,43 կմ²
ԲԾՄ8±1 մետր
Բնակչություն234 541 մարդ (2010)[1]
Ժամային գոտիUTC+8
Փոստային դասիչ98000–98999
Պաշտոնական կայքmiricouncil.gov.my
Միրի (Մալայզիա)##
Միրի (Մալայզիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքի առաջացումը կապված է 1910 թվականին այս տարածքում նավթի հանքերի հայտնաբերման հետ[4]։ Քաղաքը հիմնադրվել է հաջորդ տարի՝ 1911 թվականին։ Նավթից ստացված եկամուտների շնորհիվ քաղաքը սկսեց արագ զարգանալ. 1920-ականների սկզբին արդեն կար ավելի քան 40 խանութ, մեկ անգլիական դպրոց և մեկ չինական դպրոց։ 1929 թվականին Միրին դարձել է Բարամի շրջանի վարչական կենտրոնը։ Նավթային արդյունաբերությունը ծաղկեց 1930-ական թվականներին։ Շուտով հումքի պաշարները սկսեցին սպառվել, բայց հայտնաբերվեցին նավթի նոր հանքեր։ 1965 թվականին այստեղ օրական 95000 բարել էր արտադրվում։ Մալայական Petronas նավթային ընկերությունը Լուտոնգ քաղաքում հատուկ նավահանգիստ է կառուցել արտադրված ածխաջրածինների արտահանման համար (այժմ Միրիի արվարձան)[4]։

1980-ականներին - 90-ականների սկզբին տեղի ունեցավ քաղաքի զարգացման նոր փուլ՝ կառուցվել են քաղաքային նոր տարածքներ, հյուրանոցներ, առևտրի կենտրոններ[4]։ Նաև այս ժամանակաշրջանում սկսվեց զբոսաշրջության արդյունաբերության վերելքը։

Կլիմա խմբագրել

Միրին ունի հասարակածային կլիմա։ Գոյություն ունի մուսոնների երկու եղանակ՝ հարավ-արևմտյան մուսոնը, որը չոր սեզոնն է ապրիլից սեպտեմբեր, և հյուսիս-արևելյան մուսոնը, որը խոնավ սեզոնն է հոկտեմբերից մարտ; Տարեկան տեղումների քանակը կազմում է մոտ 250-ից 380 սմ (100-ից 150 դյույմ)։

Միրիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 33.3
(91.9)
33.9
(93)
35.4
(95.7)
35.5
(95.9)
35.2
(95.4)
34.4
(93.9)
35.0
(95)
34.4
(93.9)
34.1
(93.4)
34.4
(93.9)
33.9
(93)
33.9
(93)
35.5
(95.9)
Միջին բարձր °C (°F) 29.9
(85.8)
30.2
(86.4)
30.9
(87.6)
31.3
(88.3)
31.6
(88.9)
31.5
(88.7)
31.2
(88.2)
31.3
(88.3)
31.0
(87.8)
30.7
(87.3)
30.5
(86.9)
30.3
(86.5)
30.9
(87.6)
Միջին ցածր °C (°F) 23.1
(73.6)
23.2
(73.8)
23.5
(74.3)
23.8
(74.8)
23.9
(75)
23.6
(74.5)
23.3
(73.9)
23.4
(74.1)
23.4
(74.1)
23.4
(74.1)
23.3
(73.9)
23.3
(73.9)
23.4
(74.1)
Ռեկորդային ցածր °C (°F) 20.6
(69.1)
19.4
(66.9)
21.1
(70)
20.6
(69.1)
21.7
(71.1)
20.6
(69.1)
21.1
(70)
21.1
(70)
21.7
(71.1)
21.1
(70)
22.2
(72)
20.0
(68)
19.4
(66.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 240.5
(9.469)
160.5
(6.319)
134.4
(5.291)
177.9
(7.004)
193.7
(7.626)
204.9
(8.067)
179.4
(7.063)
210.9
(8.303)
249.5
(9.823)
317.2
(12.488)
295.5
(11.634)
349.2
(13.748)
2713,6
(106,835)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 14 10 9 12 13 12 11 12 14 17 17 18 159
% խոնավություն 76 78 77 74 74 73 72 73 73 75 76 76 75
Միջին ամսական արևային ժամ 170.3 172.1 201.8 216.5 220.0 205.6 213.3 202.3 184.6 184.4 189.0 185.4 2345,3
Աղբյուր #1: World Meteorological Organisation[5]
Աղբյուր #2: NOAA (sun, 1961–1990)[6], Deutscher Wetterdienst (extremes and humidity)[7]

Բնակչություն խմբագրել

Քաղաքի էթնիկ կազմը շատ բազմազան է։ Այստեղ ապրում են իբաններ, չինացիներ, մալայացիներ, մելանաուներ, կայաններ, կելաբիթներ, բիդայուներ, պունաններ և մի շարք այլ ժողովուրդներ ու ազգություններ[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://web.archive.org/web/20150205090002/http://www.statistics.gov.my/portal/download_Population/files/population/03ringkasan_kawasan_PBT_Jadual1.pdf
  2. «Bandar Raya Peranginan Miri» (մալայերեն). Rakan Sarawak. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
  3. «Population of Miri, Malaysia» (անգլերեն). Mongabay.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «About Miri City/Miri History» (անգլերեն). Miri City Council. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «World Weather Information Service — Miri». World Meteorological Organisation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  6. «Miri Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  7. «Klimatafel von Miri / Insel Borneo (Kalimantan) / Malaysia» (PDF). Baseline climate means (1961–1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրի» հոդվածին։