«Միստր Ռիփլին ջրի տակ» (անգլ.՝ Ripley Under Water), ամերիկացի գրող Պատրիսիա Հայսմիթի թրիլերի տարրերով դետեկտիվ վեպը, որն առաջին անգամ լույս է տեսել 1991 թվականին։ Հինգերորդ և վերջին շարքը՝ Թոմ Ռիփլիի արկածների մասին հինգերորդ և վերջին շարքը։

Միստր Ռիփլին ջրի տակ
անգլ.՝ Ripley Under Water
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհոգեբանական թրիլեր, վեպ-թրիլլեր և քրեական վեպ
ՀեղինակՊատրիսիա Հայսմիթ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուամերիկյան անգլերեն
ԿերպարներԹոմ Ռիփլի
ՀրատարակչությունBloomsbury Publishing և Alfred A. Knopf
Հրատարակվել էհոկտեմբերի 3, 1991
ՇարքTom Ripley series?
ՆախորդThe Boy Who Followed Ripley?

Սյուժե խմբագրել

Հեռանալով հանցավոր գործունեությունից՝ Թոմը անցկացնում է իր անհոգ կյանքը՝ Ֆոնտենբլոյի հարևանությամբ գտնվող իր շքեղ տանը, գեղեցկուհի կնոջ՝ Էլոիզայի հետ, խնամելով այգին և կլավեսին նվագելով։ Սակայն, ամեն ինչ փոխվում է, երբ Թոմը հանդիպում է ամերիկացի Դևիդ Պրիտչարդին և նրա կնոջը՝ Ջենիսին։ Պրիտչարդը հետաքրքրված է Ռիփլիի բուռն անցյալով՝ կապված արվեստի կոլեկցիոներ Թոմաս Մուրչինսոնի անհետացման հետ, որին սպանել էր Թոմը մի քանի տարի առաջ։

Պրիտչարդը սկսում է հետապնդել Թոմին նույնիսկ Թանգիեր կատարած իր ճանապարհորդության ժամանակ՝ հասկացնելով, որ ինքը տեղյակ է Թոմի անցյալի մասին։ Ռիփլին հանդիպելով Դևիդին Տանժերի մի բարում, ծեծում է հետապնդողին։ Սպառնալիքն առավել ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ Ֆրանսիայում Պրիտչարդը սկսում է Մուրչինսոնի մարմնի որոնումները։ Նա հայտնում է ոստիկանույթունաը իր բացահայտման մասին, բայց Թոմը վերցնում է անգլուխ դիակը՝ նախքան ոստիկանության ժամանումը։ Նույն գիշեր, Թոմը մնացորդները նետում է Պրիտչարդի տան մոտակայքում գտնվող լճակ։ Լսելով ձայնը, Պրիտչադը փողոց է դուրս գալիս ձայնի պատճառը գտնելու համար։ Դևվիդը և Ջենիսը հայտնվում են լողավազանում և զոհվում դժբախտ պատահարի հետևանքով։ Ռիփլին նորից հաղթանակում է. Նա մաքրում է Մյորչինսոնին տանող բոլոր հետքերը։

Հարմարեցումներ խմբագրել

  • 2009 թվականին BBC Radio-ի կողմից ստեղծվել է ռադիոներկայացում։ Յան Հարթը մարմնավորել է Թոմին, Հելեն Լոնգվորթը՝ Էլոիզին, Ուիլյամ Հոփը՝ Դևիդ Պրիտչարդին, Ջենիս Ասուկան՝ Ջենիս Պրիտչարդին և Քերոլին Գատրին՝ տիկին Անեթին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել