Միսաք Փանոսյան

հայ բժիշկ

Միսաք Փանոսյան (1890, Թոքաթ - 1915, Թոքաթ), հայ բժիշկ, ուսուցիչ։

Միսաք Փանոսյան
Ծնվել է1890
ԾննդավայրԹոքաթ
Մահացել է1915
Մահվան վայրԹոքաթ
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
ԿրթությունՍուրբ Ժոզեֆի համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1890 թվականին Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառի կենտրոն Եվդոկիա քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ազգային վարժարանում։ 1895 թվականին մտել է Արմաշի դպրեվանքը։ Երկար տարիներ արդյունավետ կերպով ուսուցիչ և դպրոցների տեսուչ է աշխատել Եվդոկիայում։ 1907-1911 թվականներին սովորել է Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1911 թվականի հոկտեմբերին վերադարձել է Եվդոկիա և բժիշկ աշխատել։ Ամուսնացել է և զավակներ ունեցել։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և բժիշկ նշանակվել Եվդոկիայի զինվորական հիվանդանոցում, ուր ծառայում էին նաև բժիշկներ Արմենակ Սերայտարյանը և Հակոբ Էմինյանը։ Երեքն էլ հրաժարվել են իսլամություն ընդունելու առաջարկից։ 1915 թվականի ապրիլին Եվդոկիայում Շուուբերեիսի («Զինվորագրության բաժնի պետ») Քեորբինբաշիի («Կույր մայոր») հրահանգով, երեք բժիշկները ձերբակալվել և բանտարկվել են Իթթիհադի ղեկավարներից մեկի՝ դոկտոր Բեհաէդդին Շաքիրի կազմած 58 ականավոր հայ բժիշկների ցուցակով։ 1915 թվականի հունիսին, պոկելով երեք հայ բժիշկների սպայական ուսադիրները, նրանց տարել են Մալ Գայանի թաղի բլուրի վրա գտնվող պահակակետը, հանել զինվորական համազգեստները և համարյա մերկ վիճակում կախաղան բարձրացրել։ Մահվան ժամանակ Միսաք Փանոսյանը եղել է 25 տարեկան։ Այլ տվյալով՝ Միսաք Փանոսյանը, Արմենակ Սերայտարյանը և Հակոբ Էմինյանը սրախողխող են արվել թուրք ոստիկան զինվորների ձեռքով։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, 1952։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշ ամ ատ եա ն Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան,1990։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։