Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միսակ Ալեքսանդրի Պետրոսյան (1891, Ադրբեջանի ԽՍՀ Իսմայիլիի շրջան - 1946, Երևան)։ ՍՄԿԿ անդամ 1919 թվականից։

Միսակ Պետրոսյան
Ծնվել է1891
Մահացել է1946
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Ավարտել է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտը (1929)։ Որպես տեխնիկ աշխատել է Բաքվի նավթահանքերում և Ալեքսանդրապոլի երկաթուղային հանգույցում։ Ագիտացիոն-պրոպագանդիստական աշխատանք է տարել բանվորների շրջանում։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ Եղել է Երևանի մեխանիկական գործարանի տնօրեն (1930-1932), Հայարդ նախագծի կառավարիչ (1932-1937)։ 1937 թվականից եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տնօրենը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։