Միսակ Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միսակ Արշամի Դավթյան (հոկտեմբերի 14, 1934, Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն - հունիսի 25, 2018[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[3] (1996, թղթակից անդամ՝ 1996 թվականից)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981), ՀՀ ԲԳԱ անդամ (2003), վիրաբույժների համաշխարհային ասոցիացիայի անդամ։
Միսակ Դավթյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1934 Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն |
Մահացել է | հունիսի 25, 2018[1] (83 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Կենսաքիմիա |
Պաշտոն(ներ) | ռեկտոր |
Ալմա մատեր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1958 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1963 թվականին՝ ԽՍՀՄ ԲԳԱ Մոսկվայի կենսաբանական և բժշկական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1971-2000 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, միաժամանակ համեմատական և էվոլուցիոն կենսաքիմիայի հիմնահարցերի լաբորատորիայի ղեկավար։ 1977 թվականից ԵՊՀ-ում գործող կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է։ 1985-1989 թվականներին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1989-1990 թվականներին՝ ՀՀ ժողովրդական կրթության նախարար, 1985-1989 թվականներին, 1990-1991 թվականներին՝ ԵՊՀ պրոռեկտոր, 1978-1985 թվականներին, 1995-1999 թվականներին՝ կենսաբանական ֆակուլտետի դեկան, 1999-2002 թվականներին՝ ՀՊՄՀ ռեկտոր։ 2002 թվականից՝ ԵՊՀ կենսաքիմիայի ԳՀԼ ղեկավար։ Եղել է «Կենսաբանություն» միջբուհական հանդեսի խմբագիր[4][5]։
Ստեղծագործական ուղի խմբագրել
Աշխատանքները վերաբերում են ազոտ պարունակող միացությունների փոխանակության հարցերին, ամինաթթուներից ամոնիակի առաջացման և չեզոքացման, ամինաթթուների կենսասինթեզի և օրինիտային ցիկլի ֆերմենտների ուսումնասիրմանը։ Ապացուցել է բնության մեջ ոչ ուեոթելիկ արգինազի գոյությունը, պարզաբանել նրա դերը նյութափոխանակության մեջ։ Ավելի քան 300 հոդվածների, հեղինակային վկայականների, ակնարկային գիտական հոդվածների հեղինակ է։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է ավելի քան 70 թեկնածուական և 4 դոկտորական ատենախոսություն[6]։
Պարգևներ խմբագրել
- Մխիթար Հերացու մեդալ
- 2010 թ. Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ «Խաչատուր Աբովյան» մեդալ
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2012)։
Երկեր խմբագրել
- Դավթյան Մ. Ա., Կենսաքիմիայի պրակտիկում, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2002 (համահեղինակ)։
- Դավթյան Մ. Ա., Խմորասնկային բջիջների սպիտակուցային փոխանակության մաս-սպեկտրաչափական ուսումնասիրության սկզբունքներ, ուսումնամեթոդական ձեռնարկ, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 1985 (համահեղինակ)։
- Դավթյան Մ. Ա., Ռուս-հայերեն կենսաքիմիական բացատրական բառարան = Русско-армянский биохимический толковый словарь, Երևան, 1997 (համահեղինակ)։
- Դավթյան Մ. Ա., Կենսագրական հանրագիտարան, Երևանի պետական համալսարան, Երևան, 2009 (համահեղինակ)[7]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.sci.am/membersview.php?id=121&langid=2
- ↑ «Կյանքից հեռացավ անվանի գիտնական ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միսակ Դավթյանը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Միսակ Արշամի Դավթյան». publishing.ysu.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Միսակ Դավթյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսակ Դավթյան» հոդվածին։ |