Միջուկային ուժային տեղակայանք

Միջուկային ուժային տեղակայանք, միջուկային էներգետիկական տեղակայանք, հիմնականում օգտագործվում է տրանսպորտային միջոցներում։ Գլխավորապես կիրառվում է ատոմային նավատորմում։

Միջուկային ուժային տեղակայանքը բաղկացած է միջուկային ռեակտորից (սարքավորումով) և շոգե- կամ գազատուրբինային տեղակայանքից, որոնց միջոցով ռեակտորում անջատվող ջերմային էներգիան փոխակերպվում է մեխանիկականի կամ էլեկտրականի, Միջուկային ուժանյին տեղակայանքներում լայն տարածում են ստացել ճնշումային ջրային ռեակտորները։ Նավերում և սուզանավերում Միջուկային ուժային տեղակայանքների օգտագործումը պայմանավորված է առանց թթվածնի աշխատելու հնարավորությամբ, որի շնորհիվ սուզանավերը կարող են ավելի երկար մնալ ջրի տակ։

1960-1970-ական թվականներին աշխարհում ստեղծվեցին միջուկային ուժային տեղակայանքով սարքավորված ոչ ռազմական նշանակման տրանսպորտային փորձարարական նավեր («Սավաննա», «Մուցու» և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 604
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջուկային ուժային տեղակայանք» հոդվածին։