Միջինդանուբյան դաշտավայր

Միջին Դանուբյան դաշտավայր (խորվ.՝ Panonska nizina, չեխ․՝ Panonská pánev, հունգ.՝ Kárpát-medence, գերմ.՝ Pannonische Tiefebene, ռումիներեն՝ Câmpia Panonică, ուկրաիներեն՝ Тисо-Дунайська низовина, սերբ.՝ Панонска низија, սլովեն.՝ Panonska nižina, բոս․՝ Panonska nizija), տարածվում է Կենտրոնական Եվրոպայում` Ալպերի և Կարպատներ միջև, Դանուբ գետի միջին հոսանքում։

Միջինդանուբյան դաշտավայր
Տեսակհարթավայր, geomorphological subsystem?, տարածաշրջան և temperate steppe?
Ամենաբարձր կետPsunj?
ԲԾՄ79 մետր
Կազմված էQ10939513?, Q56388226?, Կիշալֆյոլդ և Great Hungarian Plain?
Մասն էԱլպ-Հիմալայան գեոսինկլինալ
Քարտեզ
Քարտեզ
Միջին Դանուբյան դաշտավայի տոպոգրաֆիական քարտեզ
Միջին Դանուբյան դաշտավայը Սերբիայում

Միջին Դանուբյան դաշտավայրը տարածվում է Հունգարիայում (մեծ մասը), Սլովակիայում, Ռումինիայում, Խորվաթիայում, Ավստրիայում, իսկ նրա հյուսիսարևելյան մասը անցնում է Ուկրաինայի արևմտյան սահմանը։

Դաշտավայրը հիմնականում ծածկված է ծովային, լճային նստվածքներով և գետաբերուկներով։ Նրա արևելյան մասի մակերևույթը հարթ է, արևմտյան մասում, առանձին վայրերում, կան ոչ բարձր լեռներ։ Այստեղ կան նավթի, բնական գազի և ածխի հանքավայրեր, ինչպես նաև բոքսիտների խոշոր պաշարներ։

Դաշտավայրում գերակշռում են սևահողերը։ Նրա բուսականությունը այսպիսին է. արևմուտքում տարածված է անտառատափաստանը, արևելքում` տափաստանը (պուշտան)։

Դաշտավայրի մեծ մասը վերածված է վարելահողերի. մշակում են հացահատիկային կուլտուրաներ, շաքարի ճակնդեղ, բլուրների լանջերին տարածված են խաղողի և այլ պտղատու այգիներ։

Առավել նշանավոր քաղաքներն են Բուդապեշտը, Զագրեբը, Բրատիսլավան, Տիմիշոարան։

Կառուցվածք և կլիմա խմբագրել

Տարածությունը մոտ 200 [[հազար կմ² է, բարձրությունը՝ 100-200 մ։ Միջլեռնային տեկտոնական իջվածք է։ Կազմված է նեոգենի կրաքարերից, ավազաքարերից և կավերից, ծածկված պլեյստոցենի լյոսային, ավազակավային գոյացություններով։ Կան բոքսիտների, նավթի, այրվող գազի, գորշ ածխի հանքավայրեր։ Կլիման չափավոր ցամաքային է, արևելքում՝ չոր։ Հունվարի միջին [[ջերմաստիճանը -1 °C-ից -2 °C է, հուլիսինը՝ 20-22 °C, տարեկան տեղումները՝ 500-600 մմ (լեռներում՝ մինչև 900 մմ)։ Տիրապետում են սևահողերն ու ալյուվիալ հողերը։ Տարածքի 70-80%-ը մշակվում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 589