Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միջա (այլ կիրառումներ)

Միջա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառակում` Մամռտանքի շրջանում։

Գյուղ
Միջա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽիզանի գավառակ
Այլ անվանումներՄիջագեղ, Միջագյուղ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն107 մարդ (1850)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունմիգայեցի
Ժամային գոտիUTC+3

Հնում եղել է Միջա գավառի կենտրոնը, իսկ ավելի ուշ ժամանակներում Մամռտանք գյուղախմբի կենտրոնը։

1850-ական թվականներին ուներ 107 հայ բնակիչ։

Միջայում կար Ս. Քրիստափոր անունով եկեղեցի։

Գյուղը թուրքերի ձեռքով ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Տեղի հայ բնակչությունը կոտորվել է թուրք ջարդարարների ձեռքով[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 326

Աղբյուրներ խմբագրել