Միջազգային հարաբերությունները Երկրորդ աշխարհամարտի նախօրեին
1930–ական թվականներին աշխարհի զարգացած տերությունների կառավարող շրջանները հակվեցին այն միտմանը, որ արտաքին քաղաքական խնդիրները կարելի է լուծել միայն ուժի դիրքերից։ Դա ստիպեց նրանց մեծացնել ռազմական ներուժը և նախապատրաստվել աշխարհում իրենց դիրքերի ամրապնդմանն ուղղված պայքարի նոր փուլին։
Ազգերի լիգա խմբագրել
Ազգերի լիգան բարդ միջազգային խնդիրների լուծման փորձ չուներ։ Դա մեծացնում էր անվստահությունը Լիգայի հանդեպ։ Էական դեր էր խաղում նաև սոցիալական լարվածությունը, որ բնորոշ էր Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներին։ Վերսալ– վաշինգտոնյան համակարգը արդեն չէր բավարարում ոչ միայն պարտված պետություններին, այլև հաղթող երկրներից Իտալիային, Ճապոնիային և նույնիսկ Մեծ Բրիտանիային։ Միջազգային համապարփակ կազմակերպության ստեղծման գաղափարը ծագել էր դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնն այն մտցրեց 1918 թվականի հունվարին հռչակած իր «տասնչորս կետերի» մեջ։ Այդպիսի կազմակերպություն հանդիսացավ Ազգերի լիգան, որի կանոնադրությունը հաստատեց Փարիզի խորհրդաժողովը 1919 թվականին հունվարի 28-ին։ Ազգերի լիգայի կանոնադրությունն անմիջապես ստորագրեց 44 պետություն։ Ազգերի լիգայի գլխավոր մարմիններն էին Ասամբլեան, Ազգերի լիգայի Խորհուրդը և Քարտուղարությունը, որոնց մշտական նստավայրը Ժնևն էր։
Ազգերի լիգան կոչված էր լինելու խաղաղություն պահպանող, ագրեսիաները կանխող և միջազգային համագործակցությունն ապահովող կազմակերպություն։ Դրան էին նպատակամղված նրա կանոնադրության գլխավոր հոդվածները։ Այսպես, օրինակ, կանոնադրության 10-րդ ոդվածը հաստատում էր Ազգերի լիգայի անդամ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ երաշխավորման սկզբունքը։ Այն պահանջում էր անդամ-երկրների ջանքերի միավորում ընդդեմ ագրեսիայի։ Իսկ 16-րդ հոդվածը նախատեսում էր պատժամիջոցների կիրառում ագրեսոր պետության նկատմամբ։ Ընդ որում, կանոնադրությամբ թույլատրվում էր Ազգերի լիգայի միջամտությունը նաև ոչ անդամ երկրների վեճերին։ Սակայն Ազգերի լիգան չարդարացրեց իր վրա դրված հույսերը և դարձավ պայքարի թատերաբեմ Անգլիայի և Ֆրանսիայի, իսկ ապա նաև՝ Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի համար։
Վերջինիս անհանգստացնում էր աշխարհում իր ֆինանսական դիրքերի անկումը հօգուտ Ամերիկայի Միացյալ Նահանգներիի։ Վերսալ-վաշինգտոնյան համակարգից 1930–ական թվականների սկզբներին շարունակում էին «կառչել» մի այն Ֆրանսիան, որը կրկին զգում էր գերմանական վտանգը, և Փոքր Անտանտի (Հարավսլավիա, Ռումինիա, Չեխոսլովակիա) երկրներն ու Լեհաստանը, որոնք տարածքային ձեռք բերումներ էին ստացել դրա շնորհիվ։
Միջազգային հարաբերություններում առկա էին հետևյալ երեք մի տումները՝
- 1919–1922 թվականներն ձևավորված աշխարհակարգի վերանայում, որի օգտին էին հանդես գալիս Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան,
- Վերսալ–վաշինգտոնյան համակարգը պահպանելու ձգտում, որի հետևորդներն էին Ֆրանսիան և Արևելյան Եվրոպայի նրա դաշնակիցները,
- առաջին և երկրորդ խմբի միջև ճկուն կերպով մանևրելու ձգտումը, որի հետևորդներն էին Մեծ Բրիտանիան, ԽՍՀՄ–ը և շատ այլ երկրներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գերադասում էր մեկուսացման քաղաքականություն։
Գրականություն խմբագրել
Համաշխարհային Պատմություն 11-րդ դասարան