Միջազգային կոոպերատիվ ալյանս

Միջազգային կոոպերատիվ ալյանս, ՄԿԱ (անգլ.՝ International Co-operative Alliance, ICA), միջազգային կազմակերպություն, որ միավորում է կոոպերատիվների (հիմնականում սպառողական, վարկային, գյուղատնտեսական) ազգային, տարածաշրջանային միություններ ու ֆեդերացիաներ։

Միջազգային կոոպերատիվ ալյանս
Изображение логотипа
Տեսակկոոպերատիվների ֆեդերացիա
Երկիր Բելգիա
ՀապավումACI, ICA, ACI և ACI
Հիմնադրված1895
Գլխադասային գրասենյակԲրյուսել, Բելգիա[1]
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն[2], ֆրանսերեն[2], գերմաներեն[2], ռուսերեն[2] և իսպաներեն[2]
Կայքica.coop/en(անգլ.), ica.coop/fr(ֆր.) և ica.coop/es(իսպ.)

Հիմնադրվել է 1895 թվականին, Լոնդոնում։ Միավորում է 109 երկրի 313 կոոպերատիվ կազմակերպություններ[3]։ Նպատակն է՝ աջակցել բոլոր երկրներում կոոպերացիաների զարգացմանը, պրոպագանդել կոոպերատիվ շարժման սկզբունքներն ու մեթոդները, պաշտպանել դրա շահերը, ընդլայնել տարբեր երկրների կոոպերատիվների տնտեսական կապերը և այլն։ Ղեկավար մարմիններն են կոնգրեսը, կենտրոնական կոմիտեն, գործադիր կոմիտեն։ Ընթացիկ աշխատանքները ղեկավարում են տնօրենն ու քարտուղարությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://icaworldcoopcongress.coop/what-is-the-ica/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 (unspecified title)doi:10.1007/978-0-387-93996-4_692
  3. «The International Co-operative Alliance». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջազգային կոոպերատիվ ալյանս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 579