Միչիգան (անգլ.՝ Lake Michigan), քաղցրահամ լիճ ԱՄՆ-ում, հյուսիսամերիկյան հինգ Մեծ Լճերից մեկը։ Լճերի համակարգից այն միակն է, որն ամբողջությամբ գտնվում է ԱՄՆ-ի տարածքում և ամենախոշորն է այն լճերի թվում, որոնք գտնվում են ԱՄՆ-ի տարածքում[3]։ Գտնվում է Վերին լճից հարավ, միացված է Հուրոն լճի հետ Մակինո նեղուցով, Միսիսիպի գետի համակարգի հետ՝ Չիկագո-Լոկպորտ ջրանցքով։ Հիդրոգրաֆիայիայի տեսանկյունից Միչիգան և Հուրոն լճերը առաջացնում են միասնական համակարգ, սակայն աշխարհագրորեն դրանք ընդունված է համարել երկու առանձին լճեր։

Միչիգան լիճ
Lake Michigan

Landsat
Կոորդինատներ
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկարություն 494 կմ
Լայնություն 190 կմ
Ավազանի մակերեսը 58,000[1] կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 2,636 կմ
Ամենամեծ խորությունը 281 մետր[2] մ
Միջին խորությունը 85 մետր մ
Միջին բարձրությունը 176 մետր[2] մ
Կղզիներ տես՝ ցանկը
Ծանոթագրություն
[2]

Աշխարհագրություն խմբագրել

 
Արևածագը Միչիգան լճի մոտ

Միչիգանի մակերեսը մոտ 57 750 կմ² է (մեծությամբ երրորդն է Մեծ Լճերի թվում), երկարությունը՝ մոտ 500 կմ, լայնությունը՝ մոտ 190 կմ։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 177 մ (ինչպես Հուրոն լիճը), խորությունը՝ մինչև 281 մ։ Սառույցով պատված է տարվա չորս ամիսների ընթացքում։ Կղզիներն են՝ Բիվեր, Հյուսիսային Մանիտու, Հարավային Մանիտու։

Լճի ափին են գտնվում Չիկագո, Միլուոկի, Գրին Բեյ (Վիսկոնսին), Գերի, Համոնդ (Ինդիանա), Էվանսթոն (Իլինոյս) քաղաքները։ Լճի ափին են գտնվում Միչիգան, Ինդիանա, Իլինոյս և Վիսկոնսին նահանգները։

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Լճի անվանումը ծագում է mishigami բառից, որը օջիբվա հնդկացիների լեզվից թարգմանաբար նշանակում է «մեծ ջուր»[4]։ Եվրոպացիներից առաջինը լիճը հայտնաբերել է ֆրանսիացի Ժան Նիկոլեն 1634 թվականին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lake Michigan». Great-lakes.net. 2009 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 Wright, John W. (ed.); Editors and reporters of The New York Times (2006). The New York Times Almanac (2007 ed.). New York, New York: Penguin Books. էջ 64. ISBN 0-14-303820-6. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  3. Lake Michigan" . Great-lakes.net. 2009-06-18. Retrieved 2010-01-14.
  4. «Superior Watershed Partnership Projects». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  5. Bogue 1985, էջեր. 7–13
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միչիգան լիճ» հոդվածին։