Միշել Կոլոմբ (ֆր.՝ Michel Colombe, մոտ 1430[1][2][3], Բուրժ - ոչ վաղ քան 1515, Տուր), ֆրանսիացի քանդակագործ։

Միշել Կոլոմբ
ֆր.՝ Michel Colombe
Ծնվել էմոտ 1430[1][2][3]
ԾննդավայրԲուրժ
Մահացել էոչ վաղ քան 1515
Վախճանի վայրըՏուր
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն
ՈւսուցիչAntoine Le Moiturier?
Ստեղծագործություն(ներ)Tomb of Francis II, Duke of Brittany? և Saint Georges terrassant le dragon - 1509 - Marbre - Michel Colombe - Louvre - M.R. 1645?
Մասնագիտությունքանդակագործ
 Michel Colombe Վիքիպահեստում

Աշխատել է Տուրում և Նանտում։ Գործերից են՝ Լյուդովիկոս XII թագավորի՝ Տուր քաղաքը մտնելու պատվին ստեղծած մեդալը (բրոնզ, մոտ 1500), դուքս Ֆրանսուա II Բրետոնացու և Մարգարիտ դը Ֆուայի մահարձանը իրենց պատկերաքանդակներով և 4 առաքինությունների արձաններով (ըստ Ժ. Պեռեալի գծանկարի, մարմար, 1502—07, Նանտի տաճար), «Վիշապին հաղթող Ս. Գևորգը» բարձրաքանդակը՝ բնապատկերի ֆոնով (մարմար, 1508—09, Լուվր, Փարիզ)։ Օգտագործելով գոթական ոճի ավանդույթները և իտալ. Վերածննդի կերպարվեստի տարրերը (հատկապես զարդաքանդակում)՝ Կոլոմբը սկիզբ է դրել ֆրանս. Վերածննդի քանդակագործությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 514