Միշել Էքիզյան
Միշել Էքիզյան (նոյեմբերի 21, 1956[1], Բրոնքսվիլլ, Իսթչեսթեր, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]), հայկական արմատներով ամերիկացի երաժիշտ, կոմպոզիտոր։
Միշել Էքիզյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1956[1] (67 տարեկան) Բրոնքսվիլլ, Իսթչեսթեր, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Երկիր | ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Մանհեթենի երաժշտական դպրոց |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Միշել Էքիզյանը ծնվել է Նյու Յորք նահանգի Բրոնքսվիլ քաղաքում, 1956 թվականի նոյեմբերի 21-ին[3]։ Մանհեթենի երաժշտական դպրոցից ստացել է բակալավրի աստիճան, իսկ Կոլումբիայի համալսարանից՝ մագիստրոսի կոչում։ Նրա դասատուներն են եղել Նիկոլաս Ֆլոջենլոն, Մարիո Դավիդովսկին, Վլադիմիր Ուսաչևսկին և ուրիշներ։
Ստեղծագործություններ խմբագրել
Երգերի, խմբերգերի, կամերային, սիմֆոնիկ, օպերային, էլեկտրոնային երաժշտությունների հեղինակ է։ Նրա ստեղծագործությունների մի մասը կատարվել է համերգներում, մրցույթներում, փառատոներում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, ԽՍՀՄ), որոշ գործեր՝ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում։
Միշել Էքիզյանի երաժշտությունը սերում է հայկական երաժշտաարվեստի ակունքներից (դաշնամուր, պիեսներ, «Հայկական պոեմներ», «Մուսա լեռ» սիմֆոնիկ պատկեր, «Աղթամար»՝ 2 ջութակի, դաշնամուրի և հարվածային գործիքների համար։
Մրցանակներ խմբագրել
- «Վիկտոր Հերբերտ» մրցանակ
- «Դևորա Նադվոռնի» մրցանակ
- Սենտ Պոլի կամերային նվագախմբի մրցանակ
- Լանկաստերի արվեստների փառատոնի մրցանակ
- «Արամ Խաչատրյանի անվան մրցանակ»
- «Հռոմի մրցանակ»
- «Ջոն Սիմոն Գուգենհայմ» հիմնադրամի կրթաթոշակ
- «Մշակույթի ազգային ֆոնդի» կրթաթոշակ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ WORKS BY MICHELLE EKIZIAN & LOUIS KARCHIN
Արտաքին հղումներ խմբագրել
- «Ի պատասխան Օպերային թատրոնի շուրջ ստեղծված տագնապին», Էքիզյան Միշել, Ազգ. – 2019 թ. №18–Մայիսի 9, էջ
- Գորկու կտավները Արվեստի Բեյզլ տոնավաճառում
- Michelle Ekizian
- Armenian Genocide Resource Center
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |