Միշա Մարգարյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միշա Կնյազի Մարգարյան (փետրվարի 8, 1948, Արայի, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական (07.01.2005), ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ (1977)։
Միշա Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Արայի, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Աշխատավայր | Հայպետնախագիծ, Երևանի քաղաքապետարան և Երևաննախագիծ |
Ուշագրավ աշխատանքներ | Տիգրան Պետրոսյանի հուշարձան և Հայոց այբուբենի հուշարձան |
Գործունեությունը խմբագրել
1963 թվականին ավարտել է Ապարանի շրջանի Արագած գյուղի միջնակարգ դպրոցը, 1972 թվականին՝ Երևանի պետական ճարտարագիտական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ 1963-1966 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, ունի պահեստի կապիտանի զինվորական կոչում։ 1972-1977 թվականներին եղել է ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության նախարարության հատուկ նախագծային փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի առաջատար ճարտարապետ (հետագայում՝ փորձարարական ինստիտուտ), 1977-1979 թվականներին՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտի թիվ 7 արվեստանոցի ճարտարապետական խմբի ղեկավար, 1979-1982 թվականներին՝ Հրազդանի շրջանի գլխավոր ճարտարապետ, 1983-1986 թվականներին՝ ՀԽՍՀ հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության նախագծային բյուրոյի նախագծի գլխավոր ճարտարապետ, 1987-1994 թվականներին՝ «Հայնորոգնախագիծ» ինստիտուտի Աշտարակի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն։ 1994-1997 թվականներին աշխատել է Մոսկվայում, եղել է «Մոսպրոյեկտ-3» նախագծային ինստիտուտի թիվ 5 արվեստանոցի նախագծի գլխավոր ճարտարապետ։ 1998 թվականին հրավիրվել է Երևան և նշանակվել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության «Քաղաքաշինություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն։ 2004 թվականին եղել է Երևանի «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն, 2004-2007 թվականներին՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ։ 2007 թվականին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենի տեղակալ։ Հայաստանի Հանրապետությունում և հանրապետությունից դուրս նրա նախագծով կառուցվել են բազմաթիվ բնակելի բարձրահարկ բազմաբնակարան շենքեր, անհատական մենատուն-դղյակներ, հասարակական այլ շինություններ։
Մրցանակներ խմբագրել
- 1975 թվականին արժանացել է ԼԿԵՄ Երևանի քաղկոմի դափնեկրի կոչման և Կուբա մեկնելու ուղեգրի ( Հայրենական մեծ պատերազմի 30-ամյակի առթիվ զոհվածների հիշատակի հուշարձանի լավագույն ստեղծագործության համար)։
- 1981 թվականին դարձել է համամիութենական մրցույթի դափնեկիր (նոր տիպի բնակելի շենքերի նախագծային առաջարկի համար)։
- 1984 թվականին դարձել է համամիութենական ստուգատեսի դափնեկիր (տարվա լավագույն ճարտարապետական ստեղծագործության համար)։
Ստեղծագործությունները խմբագրել
- «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության "Պատվավոր անդամ - Մեր բարեկամ" մեդալը (2005),
- Հայկական տառերի հուշարձանախումբը Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, Ապարանի և Աշտարակի վարչական սահմանագլխին (2005 թվական, նախագծի հեղինակ՝ Աղվան Հովսեփյան, տառերի հեղինակ՝ Ֆրեդ Աֆրիկյան),
- Շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի արձանը Ապարանի հրապարակում (2005 թվական, համահեղինակ՝ Հրաչյա Գալստյան),
- Խաչքար-մահարձան մանազկերտցի նախնիներին Արա (գյուղ)ի գերեզմանոցում (2007),
- Շենավան գյուղի վերաբնակեցման 180-ամյակին նվիրված հուշարձան /Շենավան/ (12.07.2010 թվական, նախագծի հեղինակ՝ Աղվան Հովսեփյան)։