Մինոր (գծային հանրահաշիվ)

Այս հոդվածը մատրիցի մինորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մինոր (այլ կիրառումներ) ։

մատրիցի մինոր, այնպիսի կարգի (որը կոչվում է նաև այդ մինորի կարգ) քառակուսային մատրիցի որոշիչ, որի տարրերը ստացվում են մատրիցի համարներով տողերի և համարներով սյուների հատումից։

Եթե նշված տողերի համարները համընկնում են նշված սյուների համարների հետ, ապա մինորն անվանում են գլխավոր, իսկ եթե նշված են առաջին k տողերը և առաջին k սյուները՝ անկյունագծային։

n-րդ կարգի մատրիցի տարրի լրացուցիչ մատրիցը այն (n-1) կարգի որոշիչն է, որն համապատասխանում է այն մատրիցին, որն ստացվում է մատրիցից i-րդ տողի և j-րդ սյունի հեռացմամբ։

Մատրիցի բազիսային մինոր են անվանում առավելագույն կարգի ցանկացած ոչ զրոյական մինորը։ Որպեսզի մինորը լինի բազիսային, անհրաժեշտ է և բավարար, որպեսզի այդ մինորն պարունակող և նրանից մեկ կարգով մեծ մինորները հավասար լինեն զրոյի։

Մատրիցի տողերի (սյուների) համակարգը, որն կապված է մինորի բազիսի հետ, համարվում է մատրիցի բոլոր տողերի (սյուների) առավելագույն գծորեն անկախ ենթահամակարգը։

Օրինակ խմբագրել

Օրինակ, ունենք հետևյալ մատրիցը՝

 

Ենթադրենք, պետք է գտնենք   լրացուցիչ մինորը։ Այդ մինորը ստացվում է 2-րդ տողի և 3-րդ սյունի հեռացմամբ՝

     

Ստանում ենք  

Տես նաև խմբագրել