Մինիմալ երաժշտություն, ժամանակակից երաժշտության ուղղություն, որը հայտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 20-րդ դարի երկրորդ կեսին։

Վեց մինիմասիստ երաժիշտները՝ Սթիվեն Ռայխ, Ֆիլիպ Գլաս, Ջոն Քուլիջ Ադամս, Թերի Ռայլի, Մայքլ Նայման, Արվո Պյարտ

Բնութագիր խմբագրել

Ամերիկայի երաժշտության պատմության մեջ այս երաժշտությունը շատ կարևոր և մեծ դեր է խաղացել, հանդիսանալով այս երկրի դասական երաժշտության ուղղություններից մեկը։ Առաջին մինիմալիստներ են Թերի Ռաիլին, Ստիվեն Ռաիխը, Ֆիլիպ Գլասը և Ջոն Ադամսը։ Այս ուղղության առաջին ստեղծագործությունը համարվում է Թերի Ռաիլիի "Դո-ի մեջ" գործը։ Մինիմալ երաժշտությունը օգտագործում է կրկնվող երաժշտության էլեմենտները։ Հոգևոր և ֆոլկլոր երաժշտությունները նույնպես ունեն շատ մեծ դեր այս ուղղության համար։ Երաժշտությունը հիմնված է որևէ երաժշտական փոքր մոտիվի վրա։ Այդ փոքր մոտիվի վրա էլ հենց կառուցվում է բուն երաժշտությունը։ Փոքր մոտիվը կրկնվող բասի դեր է տանում։ Մինիմալ երաժշտությունը կարող է որպես հիմք ունենալ սիմֆոնիան կամ լարային կվարտետը։ 20-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպայում իշխում էր սերիալիստ երաժշտությունը որի հիմնադիրը համարվում էր Առնոլդ Շյոնբերգը։ Շյոնբերգի մահվանից հետո նրա երաժշտական ավանդույթները շարունակեցին Կարլհայնց Շտոքհաուզերը, Պիեռ Շաֆֆերը, Պիեռ Բուլեզը և այլք։ Մինիմալ երաժշտությունը տարբերվում է սերիալիստ երաժշտությունից նրանով, որ այն տոնալ է։ Սերիալիստ երաժշտության մեջ ընդհանրապես գոյություն չունեն տոնիկան, սուբդոմինանտան և դոմինանտան։ Սա մի երաժշտության տիպ է, որը չունի հիմնական տոնայնություն։ Իսկ Մինիմալ երաժշտությունը վերադառնում է 19-րդ դարի երաժշտական ավանդույ̕թներին՝ օգտագործելով նաև մոդալ երաժշտությունը։ Մինամալ երաժշտությունը շատ ռիթմիկ է։ Հաճախ այս երաժշտությունը անվանվում է նաև հիպնոտիկ երաժշտություն։ Առաջին անգամ մինիմալ երաժշտության փորձեր է արել Էրիկ Սատին։ Նրա երաժշտությունը հիմք է հանդիսացել 20-րդ դարի մինիմալիստների համար։ Այս երաժշտությունը իր տարածումն է գտել նաև աշխարհի այլ մասերում, բայց իր հայրենիքը համարվում է Ամերիկան։ Օգտագործվում են տարբեր ազգերի ազգային երաժշտություններ և շատ ազգային գործիքներ։ Կարող են իրար հետ համատեղել մի քանի գործիք, որոնք իրար հետ կամված չեն՝ օրինակ համատեղել դասական գործիքները ազգային որևէ գործիքի հետ։ Գոյություն ունեն բազմաթին երաժշտական խմբեր, որոնք կատարում են մինիմալ երաժշտություն։

Այս երաժշտությունը շատ մեծ քննադատության է արժանացել և մի քանի երաժշտական քննադատներ կրկնողության կարևորությունը համարել են կոմպոզիցիայի վախճանը։