Մինաս Մինասյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մինաս Մկրտչի Մինասյան (ծնվ. 19 հուլիսի 1971 թ., ք. Երևան), ՀՀ պետական գործիչ։

Մինաս Մինասյան
Ծնվել էհուլիսի 19, 1971(1971-07-19) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1986 թ. - աշխատել է «Ատոմջերմէնորգոնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտում որպես օժանդակ բանվոր։
  • 1986-1987 թթ. - աշխատել է «Ռոսիա» կինոթատրոնում որպես կինոմեխանիկի օգնական։
  • 1993-1995 թթ. - աշխատել է «Կարին-91» առևտրա-արտադրական ֆիրմայում որպես սոցիալ-տնտեսական հարցերի գծով փոխտնօրեն։
  • 1995-1998 թթ. - ՀՀ կառավարության գործերի կառավարչության սոցիալական քաղաքականության վարչության առաջատար մասնագետ։
  • 1998-1999 թթ. - աշխատել է «Հայէներգո» ՊՓԲԸ-ում որպես մեծածախ շուկայի կազմակերպման բաժնի պետ։
  • 1999-2001 թթ. - աշխատել է «Հայէներգո» ՊՓԲԸ-ում որպես արժեթղթերի և մեծածախ շուկայի կազմակերպման բաժնի պետի տեղակալ։
  • 2001-2004 թթ. - «Կարինհրատ» ՍՊԸ խորհրդի նախագահ։
  • 2004-2005 թթ. - «Կարինհրատ» ՍՊԸ փոխտնօրեն։
  • 2005 թ. - ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի աշխատակազմի ղեկավար։
  • 2005-2008 թթ. - ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատակազմի ղեկավար։
  • 2009 թ. ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար[1]։
  • 2013 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2017 թվականի ապրիլի 16-ը[2]։

Դասային աստիճան խմբագրել

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Մինաս Մինասյանը ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի որդին է։

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ծանոթագրություններ խմբագրել