Միհրան Ջաբուրյան
հայ ըմբիշ
Միհրան Ջաբուրյան (նոյեմբերի 16, 1984[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատ ոճի ըմբիշ, ով հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում։ Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2012 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային կարգի սպորտի վարպետ։
Միհրան Ջաբուրյան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 55 |
Ծննդյան թվական | նոյեմբերի 6, 1984 (39 տարեկան) |
Ծննդավայր | Հայաստան |
Մեդալները | ||
---|---|---|
Տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտ | ||
Հայաստանի առաջնություն | ||
Ոսկի | Երևան 2010 | 55 կգ |
Ոսկի | Երևան 2011 | 55 կգ |
Կենսագրություն խմբագրել
Միհրան Ջաբուրյանը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանում։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել վաղ մանկուց։ Բազմաթիվ անգամներ իր քաշային կարգում դարձել է Հայաստանի չեմպիոն։ Մասնակցել է Եվրոպայի առաջնություններին, որտեղ 2009-2012 թվականներին անընդմեջ զբաղեցրել է 5-րդ տեղը։ Միհրան Ջաբուրյանը, 2011 թվականին Ստամբուլում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում նորից զբաղեցնելով 5-րդ տեղը, ստացավ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր[2]։
Նվաճումներ խմբագրել
Հիմնական մրցելույթներն ու զբաղեցրած տեղերը խմբագրել
Թվականը | Տուրնիր | Անցկաման վայրը | Զբաղեցրած տեղը |
---|---|---|---|
2009 | Եվրոպայի առաջնություն | Վիլնյուս | 5 |
2010 | Հայաստանի առաջնություն | Երևան | 1 |
2011 | Եվրոպայի առաջնություն | Դորտմունդ | 5 |
2011 | Հայաստանի առաջնություն | Երևան | 1 |
2011 | Աշխարհի առաջնություն | Ստամբուլ | 5 |
2012 | Եվրոպայի առաջնություն | Բելգրադ | 5 |
2012 | Օլիմպիական խաղեր | Լոնդոն | 7 |
2013 | Միջազգային տուրնիր | Կիև | 2[5] |
2013 | Եվրոպայի առաջնություն | Թբիլիսի | 7 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbwrestling/daten.php?spid=EF820F4D6EEB4B0480FA4D7ACB3688A1
- ↑ Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Միհրան Ջաբուրյան
- ↑ «Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունն ունեցավ ռեկորդային թվով մասակիցներ». Armsport. 2010 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ Вадим Мкртчян (2011 թ․ փետրվարի 3). «Ազատ ոճի ըմբշամարտ։ Հայաստանի առաջնության արդյունքները». Голос Армении. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Կիևի միջազգային տուրնիր:Արդյունքները». profc.com.ua. 2013 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.