Միհրան Ղասաբյան (անգլ.՝ Mihran Krikor Kassabian, Գասաբյան[2][3], օգոստոսի 25, 1870(1870-08-25), Կեսարիա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հուլիսի 14, 1910(1910-07-14), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][Նշում 1][4]), ամերիկահայ ռենտգենաբան, բժշկության մեջ ռենտգենյան ճառագայթների կիրառման առաջամարտիկ[3][5][6]։ Ամերիկյան ռենտգենյան ընկերության փոխնախագահ։ Նրա աշխատանքը համարվում է ճառագայթման վաղ ուսումնասիրության բնագավառում ամենակարևորներից մեկը, որը Վիլհելմ Ռենտգենը համարել է անգնահատելի[7]։

Միհրան Ղասաբյան
արմտ. հայ.՝ Միհրան Գասապեան
Ծնվել էօգոստոսի 25, 1870(1870-08-25)
Կեսարիա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 14, 1910(1910-07-14) (39 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
բնական մահով
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
Ազգությունհայ
ԴավանանքՀայաստանեայց Աւետարանական Եկեղեցի
Մասնագիտությունռենտգենաբան
Ալմա մատերՓենսիլվանիայի համալսարանի Փերելմանի անվան բժշկական դպրոց (1898)[1]
 Mihran Kassabian Վիքիպահեստում

Նյու Յորքի բժշկական լեգալ ընկերության նախագահ և Ամերիկյան էլեկտրաթերապևտների ընկերության փոխնախագահ։

Կենսագրություն խմբագրել

Միհրան Ղասաբյանը ծնվել է Օսմանյան կայսրության Կեսարիա քաղաքում 1870 թվականին։ Ունեցել է երեք եղբայր, որոնք բոլորն էլ Զմյուռնիայում ոսկերիչներ են դարձել[8]։ Հաճախել է ամերիկյան միսիոներական դպրոց[9]։ 1893 թվականին մեկնել է Լոնդոն՝ կարիերան շարունակելու։ Այդտեղ հետաքրքրվել է բժշկությամբ և լուսանկարչությամբ։

Այնուհետև Ղասաբյանը գաղթել է ԱՄՆ՝ Ֆիլադելֆիա, որտեղ սովորել է բժշկության և վիրաբուժության քոլեջում։ 1898 թվականին ավարտել է Ֆիլադելֆիայի բժշկավիրաբուժական քոլեջը։ Որպես զինվորական բժիշկ մասնակցել է իսպանա-ամերիկյան պատերազմին, ծառայության է անցել բանակային հոսպիտալային կորպուսում, որտեղ փորձ է ձեռք բերել ռենտգենյան ճառագայթների ոլորտում, որը հայտնաբերել էր գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը։ Այնուհետև աշխատել է հիվանդանոցում՝ զբաղվելով լուսանկարչությամբ և ռենտգենյան ճառագայթներով՝ այդ երկու բնագավառները միավորելով մեկում, որը կարող էր օգնել բժշկությանը։

 
Ղասաբյանի ձեռքերը, 1909

Նա գրել է ճառագայթման վերաբերյալ դասագրքեր, որոնցից առաջինը տպագրվել է 1900 թվականին և կոչվել է «Ռենտգենը որպես գրգռիչ»։

1903-1910 թվականներին աշխատել է Ֆիլադելֆիայի հիվանդանոցում որպես ռենտգենաբան, միաժամանակ էլեկտրաբուժություն է դասավանդել բժշկավիրաբուժական քոլեջում։ Ղասաբյանը մշակել է ռենտգենյան ճառագայթներով չարորակ ուռուցքների բուժման որոշ հարցեր, գրել աշխատություն, որն ԱՄՆ-ի բժշկական ուսումնական հաստատություններում օգտագործվել է որպես դասագիրք։ Աշխատելով ռենտգենյան ճառագայթների հետ՝ նա գիտակցել է դրա վտանգը այն դեպքում, երբ մյուսները չգիտեին այդ մասին և պաշտպանված չէին։ Ղասաբյանը ռենտգենյան ճառագայթների հետ շփվելով սկսել է իր առողջության հետ կապված խնդիրներ նկատել, հետո հասկացել է, որ ռենտգենյան ճառագայթները մարդու հյուսվածքներում բացասական քիմիական ռեակցիաներ են առաջացնում։ Նա շարունակել է իր աշխատանքը նույնիսկ այն ժամանակ, երբ ճառագայթման պատճառով վնասվել է ձեռքերի մաշկը։

Նրա աշխատանքն այնքան կարևոր էր, որ նույնիսկ The New York Times-ը 1910 թվականի հուլիսի 11-ին անդրադարձել է նրա առողջական ծանր վիճակին։ Պարբերականը նրան անվանել է «ԱՄՆ-ի առաջատար ռենգենոլոգներից մեկը», որպես «ռադիոլոգիայի նահատակ»։ Նրա աշխատանքը համարվում է ճառագայթման վաղ ուսումնասիրության մեջ ամենակարևորներից մեկը, իսկ Նոբելյան մրցանակ ստացած Վիլհելմ Ռենտգենն այն անգնահատելի է համարել։ Ոմանք համարում են, որ Ղասաբյանը նույնպես կարող էր մի օր Նոբելյան մրցանակ ստանալ իր աշխատանքի համար, եթե ողջ լիներ, քանի որ այն շնորհվում են միայն կենդանի մարդկանց[7]։

Մահվանից մոտ 18 ամիս առաջ Ղասաբյանն ամուսնացել է կոստանդնուպոլսեցի Վիրջինիա Կիրակոսյանի հետ[10]։ Նրա եղբորորդին՝ Լեոն, ով Ղասաբյանի մահվան ժամանակ 16 տարեկան էր, որոշել է զբաղվել դահուկագրաֆիայի ուսուցմամբ[9]։ Ղասաբյանի մահից կարճ ժամանակ առաջ J. B. Lippincott ընկերությունը հայտարարել է, որ հրատարակելու է նրա դասագրքի երկրորդ հրատարակությունը[11]։

Գիտական գործունեություն խմբագրել

Բժշկական-վիրաբուժական քոլեջում ռադիոգրաֆիայի ոլորտում իր աշխատանքի առաջին երկու տարիներին Ղասաբյանը մոտ 800 ռենտգեն լուսանկար է կատարել։ Ռենտգենյան լաբորատորիայում աշխատելու ընթացքում նա հորինել է կրծքավանդակի ռենտգեն դիրքորոշիչ, որը ցույց է տալիս կողերի կլորությունը։ Մինչ այդ, ռենտգենյան պատկերները ցույց էին տալիս դրանք հարթ։ Սրտի ռենտգեն պատկերներ պատրաստելու համար Ղասաբյանը հիվանդներին ներարկել է կոնտրաստային նյութ՝ բիսմուտի նիտրատ։

1907 թվականին Ղասաբյանը գրել է «Էլեկտրաթերապիա և ռենտգենյան ճառագայթներ» դասագիրքը, որն օգտագործվում է ամերիկյան բժշկական դպրոցներում։ Այդ դասագիրքը ճառագայթային թերապիայի վերաբերյալ առաջին աշխատություններից է։

Գրականություն խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Որոշ աղբյուրներ Ղասաբյանի ծննդյան տարեթիվը նշում են 1868 թվականը կամ նկարագրում են նրան որպես մահվան պահին 42 տարեկան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. studio, 5165m. «Anunner.com - MIHRAN GASABYAN / ՄԻՀՐԱՆ ԳԱՍԱԲՅԱՆ». www.anunner.com (ամհարերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 «МИНИСТР, ПРЕЗИДЕНТЫ И ПЕРВООТКРЫВАТЕЛИ». golosarmenii.am. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Obituary». Electrical World. Vol. 56, no. 3. 1910. էջ 186.
  5. «Мигран Кассабян - один из первооткрывателей в области применения рентгеновских лучей в медицине». radiovan.fm (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «Армяне, внесшие вклад в развитие мировой медицины». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2015 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  7. 7,0 7,1 «The Life of Mihran K Kassabian». www.remembermyjourney.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  8. "Obituary". Southern Practitioner. 32: 406–408. 1910.
  9. 9,0 9,1 Brown, Percy (1995 թ․ մայիս). «American martyrs to radiology: Mihran Krikor Kassabian (1870–1910)». American Journal of Roentgenology. 164 (5): 1285–1289. doi:10.2214/ajr.164.5.7717249. ISSN 0361-803X. PMID 7717249.
  10. «Obituary». Southern Practitioner. 32: 406–408. 1910.
  11. «Death of Dr. Kassabian». The Medical Brief. 38: 489–490. 1910.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրան Ղասաբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 26