Միհրան Դեմիրճյան

ուդահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դեմիրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միհրան Հովակիմի Դեմիրճյան (մարտի 12, 1950(1950-03-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 2016(2016-04-30), Երևան, Հայաստան), ուդահար, ուդի վարպետ։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014 թվական)։

Միհրան Դեմիրճյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 12, 1950(1950-03-12)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 30, 2016(2016-04-30) (66 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունուդահար
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ուդ նվագել սովորել է քամանչահար Հ. Ավետիքյանից։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (1969 թվական), Երևանի պետական կոնսերվատորիայի (1986 թվական, երկուսն էլ՝ Կ. Արիստակեսյանի դասարան), միաժամանակ հաճախել Էդվարդ Բաղդասարյանի ստեղծագործական դասարանը։ Աշխատել է Հայկական երգի-պարի պետական (1971 թվական), Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների (1974 թվականից) անսամբլներում։

Հյուրախաղերով շրջագայել է ԱՄՆ-ում, Անգլիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Եգիպտոսում և այլուր։ 1974 թվականից դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարաններում, 1986 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 2006 թվականից)։

1999 թվականին հիմնադրել է «Ազատություն» ժողովրդական գործիքների անսամբլը։ Հեղինակ է կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների բաժնի (1988 թվական), նաև երաժշտական դպրոցների 1-ից 5-րդ դասարանների (համահեղինակ, 1980 թվական) ուդի դասավանդման ծրագրերի, «Դու կրակ աչերով» (2003 թվական), «Պիեսներ ուդի (քանոնի) համար» (2006), «Ուդի հայկական դպրոց» (2006 թվական), «Փոխադրումներ, մշակումներ և օրիգինալ ստեղծագործություններ ուդի համար» (2008 թվական, կազմող) ժողովածուների։

Դեմիրճյանի պատրաստած ուդը պահվում է Բելգիայի թանգարաններից մեկում։ Գրել է գործեր ուդի և քանոնի համար՝ «Պիես», «Արևելյան պար», «Կոնցերտային էքսպրոմտ», կատարել է բազմաթիվ մշակումներ ու փոխադրումներ։

Սայաթ-Նովայի անվան հանրապետական մրցույթի դափնեկիր (Երևան, 1987 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։