Միկոլա Շերեմետ

ուկրաինացի բանաստեղծ, գրող

Միկոլա Շերեմետ (ուկրաիներեն՝ Шеремет Микола Спиридонович, դեկտեմբերի 23, 1906(1906-12-23), Մոգիլյով, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 1986(1986-10-28), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ, գրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։ ԽՄԿԿ անդամ (1940)։

Միկոլա Շերեմետ
Ծնվել էդեկտեմբերի 23, 1906(1906-12-23)
ԾննդավայրՄոգիլյով, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 28, 1986(1986-10-28) (79 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան
ԱմուսինՎերա Ենինա
ԶավակներԱլեքսանդր Շերեմետ

Գրող Վերա Ենինայի ամուսինը, նկարիչ Ալեքսանդր Շերեմետի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Միկոլա Շերեմետը ծնվել է 1906 թվականին Մոգիլյովում։ 1929 թվականին ավարտել է Կիևի համալսարանը[1]։ Նույն թվականից սկսել է հրատարակվել («Քարոզարշավ» ժողովածու), անդամակցել է «Молодняк» գրական կազմակերպությանը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1942-1943 թվականներին եղել է Ալեքսեյ Ֆեոդորովի պարտիզանական միավորման կազմում[2]։ Պատերազմի ընթացքում «Իզվեստիա», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Կոմունիստ», «Խորհրդային Ուկրաինա» թերթերում հրատարակել է հոդվածներ, էսսեներ, բանաստեղծություններ։

Ապրել է Կիևում։ 1960-ական թվականների սկզբին հանդես է եկել 60-ականներ խորհրդային մտավորականների ենթամշակույթի դեմ։

Մահացել է 1986 թվականին։ Թաղված է Կիևի Բայկովո գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

Հիմնական ստեղծագործություններից են «Կայտառություն», «Լայն ճակատով», «Կրակի գծի վրա», «Իմ կյանքը», «Շչորս», «Գեներալ Օռլենկո» և այլն[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր դրոշի շքանշան[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ուկրաինական քնար», բանաստեղծություններ, Հայպետհրատ, Երևան, 1954։
  2. Василь Устименко У кожного своя правда. Істина одна : Корюківка : Довічний біль. - Київ : Україна, 2013. - С. 198. - ISBN 978-966-524-414-1.

Աղբյուրներ խմբագրել

  • Енциклопедія українознавства ։ Словникова частина ։ [в 11 т.] / Наукове товариство імені Шевченка ; гол. ред. проф., д-р Володимир Кубійович. - Париж ; Нью-Йорк ։ Молоде життя ; Львів ; Київ ։ Глобус, 1955-2003.
  • Українська радянська енциклопедія ։ [у 12-ти т.] / гол. ред. М. П. Бажан ; редкол.։ О. К. Антонов та ін. - 2-ге вид. - К. ։ Головна редакція УРЕ, 1974–1985.