Միկա Էմիլի Լեոնիա Բժեզինսկի
Միկա Էմիլի Լեոնիա Բժեզինսկի (անգլ.՝ Mika Emilie Leonia Brzezinski, մայիսի 2, 1967[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի լրագրող և հեռուստահաղորդավար։
Միկա Էմիլի Լեոնիա Բժեզինսկի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ուիլյամս քոլեջ և Langley High School? |
Երկեր | All Things at Once? և Morning Joe? |
Մասնագիտություն | լրագրող, ռադիոհաղորդավար, հեռուստահաղորդավարուհի և ոչ գեղարվեստական գրող |
Աշխատավայր | MSNBC |
Ամուսին | Ջո Սքարբորո |
Ծնողներ | հայր՝ Զբիգնև Բժեզինսկի, մայր՝ Emilie Benes Brzezinski? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Կայք | morningmika.com |
Mika Brzezinski Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Նա ծնվել է 1967 թվականի մայիսի 2-ին Նյու Յորքում ամերիկացի քաղաքագետ և պետական գործիչ Զբիգնևա Բժեզինսկու և քանդակագործ Էմիլի Բենեսի ընտանիքում։ Նրա մայրը Չեխոսլովակիայի նախագահ Էդվարդ Բենեչի թոռնուհին է։ Զբիգնևա Բժեզինսկին դասավանդում էր Կոլումբիայի համալսարանում, երբ նա ծնվել է, սակայն հետո՝ 1976 թվականի վերջին, երբ ընտանիքի հայրը Ջիմի Քարթերի կողմից նշանակվել է նոր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ընտանիքը տեղափոխվել է Մակլին` Վիրջինիա նահանգ, Վաշինգտոնից ոչ հեռու՝ Կոլումբիայի շրջան։ Միկայի եղբայրը՝ Մարկ Բժեզինսկին, ամերիկացի դիվանագետ և 2011-2015 թվականներին եղել է Շվեդիայում ԱՄՆ դեսպան։ Նրա երկրորդ եղբայրը ռազմական փորձագետ Յան Բժեզինսկին է։ Նա գրող Մեթյու Բժեզինսկու զարմիկն է։
Միկա Բժեզինսկին հաճախում էր Մակլինի Մադեյրա դպրոցը։ Նա 1989 թվականին ավարտել է Ուիլյամսի քոլեջը, որից հետո ընդունվել է Ջորջթաունի համալսարան՝ որպես անգլերենի օգնական ուսուցիչ։
Նա իր հեռուստատեսային կարիերան սկսեց 1990 թվականից՝ ABC հեռուստաալիքի նորությունների առավոտյան թողարկման ժամանակ՝ որպես օգնական։ Մեկ տարի անց տեղափոխվել է Հարթֆորդ, որտեղ աշխատել է որպես WTIC-TV-ի խմբագիր և թղթակից։
Որպես CBS News-ի ապագա թղթակից՝ Բժեզինսկին ուղիղ եթերում լուսաբանել է Նյու Յորքի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգությունը։
2007 թվականի ապրիլից նա հանդիսանում է MSNBC-ի առավոտյան շոուի համահեղինակ։
Անձնական կյանք խմբագրել
1993-2016 թվականներին Միկան ամուսնացած էր լրագրող Ջեյսոմ Պատրիկ Հոֆերի հետ[3][4]։ Նախկին ամուսիններն ունեն երկու դուստր՝ Էմիլի Հոֆֆեր (1996) և Քարլի Հոֆֆեր (1998)։
2018 թվականի նոյեմբերի 24-ից Միկան երկրորդ անգամ ամուսնանում է Morning Joe հաղորդման իր գործընկեր Ջո Սկարբորոյի հետ[5], ում հետ նա հանդիպում էր իրենց հարսանիքից երկու տարի առաջ[6][7]։
Մատենագրություն խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Brzezinski, Mika // Current Biography Yearbook 2010. — Ipswich, MA: H. W. Wilson, 2010. — С. 84—88. — ISBN 9780824211134
- ↑ «WEDDINGS; Mika Brzezinski and Jim Hoffer». The New York Times. 1993 թ․ հոկտեմբերի 24.
- ↑ Corinthios, Aurelie (2016 թ․ հունիսի 30). «Mika Brzezinski: MSNBC Co-Host Divorces Husband of 22 Years Jim Hoffer». People Magazine. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Morning Joe’s Joe Scarborough and Mika Brzezinski Marry in Washington, D.C.
- ↑ Firozi, Paulina (2017 թ․ մայիսի 4). «'Morning Joe' co-hosts Scarborough and Brzezinski are engaged». TheHill. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Трамп хочет стать свадебным президентом
- ↑ «Weinstein Books Press Release». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Միկա Բյենսկին սատկած եղնիկների, սեքսիզմի և Հիլլարի Քլինտոնի մասին Արխիվացված 2020-09-29 Wayback Machine։
- Morning Joe MSNBC կայքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկա Էմիլի Լեոնիա Բժեզինսկի» հոդվածին։ |