Միխեիլ Պետրովիչ Բարատաևի (վրաց.՝ მიხეილ ბარათაევი, հունվարի 25 (փետրվարի 5), 1784[1], Ուլյանովսկ - հուլիսի 30 (օգոստոսի 11), 1856[1], Ուլյանովսկ), վրացական արմատներով ռուս քաղաքական գործիչ, պետական խորհրդական, Ուլյանովսկի մարզի արքունիքի ներկայացուցիչ։ Միխեիլ Բարատաևին հայտնի էր որպես նումիզմատ և Վրաստանի նումիզմատիկայի առաջին հետազոտողներից մեկը։

Միխեիլ Բարատաևի
 
Մասնագիտություն՝ պետական ծառայող, դրամագետ, պատմաբան և Մետաղադրամների հավաքում
Ծննդյան օր հունվարի 25 (փետրվարի 5), 1784[1]
Ծննդավայր Ուլյանովսկ
Վախճանի օր հուլիսի 30 (օգոստոսի 11), 1856[1] (72 տարեկան)
Վախճանի վայր Ուլյանովսկ
Դինաստիա Q4077920?
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Pyotr Baratayev?
Ամուսին Alexandra Nikolaevna Choglokov?
Զավակներ Mikhail Mikhailovich Barataev?
 
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան

Միխեիլ Պետրովիչը սերում է միջնադարյան վրացական Բարատաշվիլի իշխանական տոհմից։ Նրա հայրը Սիմբիրսկի (ներկայիս Ուլյանովսկ) փոխարքա Պյոտր Միխայիլովիչ Բարատաևն է։

Կարիերա խմբագրել

1826 թվականի փետրվարի 17-ին Միխեիլ Պետրովիչ Բարատաևը բանտարկվել է Սիմբիրսկում դեկաբրիստերի հետ կապ ունենալու կասկածանքով։ Նույն թվականի մարտի 3-ին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և պահվել Գլխավոր շտաբում։ Շուտով պարզվում է, որ դեկաբրիստների հետ կապ չի ունեցել և 1826 թվականի մայիսի 25-ին ազատվում է մեղադրանքից և ազատ է արձակվում։

  • 1826 թվականի հունիսի 26-ին ստանում է պետական խորհրդականի կոչում։
  • 1853 թվականի սեպտեմբերի 22-ին ծառայության է անցնում ներքին գործերի նախարարությունում։
  • 1838 թվականի օգոստոսի 21-ին ստանում է իսկական պետական խորհրդականի կոչում։
  • 1839 թվականի ապրիլի 13-ից աշխատել է ֆինանսների նախարարությունում։
  • 1839 թվականի հունիսի 9-ին նշանակվում է Անդրկովկասի մաքսատան ղեկավար։

Վրաստանում ծառայության անցնելու տարիներին հետաքրքրվում է նումիզմատիկայով։ Հավաքում է վրացական մետաղադրամների յուրատեսակ հավաքածու։ Թոշակի անցնելուց հետո նա ֆրանսերենով և ռուսերենով գրել է «Վրացական թագավորության նումիզմատիկական փաստերը» աշխատանքը։ Այդ հրատարակությունում ճիշտ է, կային որոշ սխալներ, իսկ տվյալները երբեմն ստույգ չէին, բայցևայնպես այն դարձավ Վրաստանի դրամների մասին առաջին գիտական ժողովածուն։

Ընտանիք խմբագրել

Միխեիլ Պետրովիչի կինը Ալեքսանդրա Նիկոլաևնա Չոգլոկովան է եղել, որը մահացել է 1841 թվականին[2]։

Որդին՝ Միխեիլ[2], ում տղան Սերգեյ Միխայիլովիչն էր (1861-1930 թվականներ), Սիմբիրսկի նահանգից Պետական դումայի պատգամավոր[3]։
Որդին՝ Ալեքսեյ։
Դուստրերը՝ Ելիզավետա, Ալեքսանդրա, Եկատերինա, Աննա, Սոֆիա, Ադելաիդա[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русские писатели 1800—1917: Биографический словарь (русский) / P. NikolayevMoscow: The Great Russian Encyclopedia, 1989. — Vol. 1. — 672 p.
  2. 2,0 2,1 2,2 Мироненко С. В. Декабристы, Биографический справочник. М.: Наука. 1988. с. 13
  3. «Большой скандал на Большой Саратовской». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխեիլ Բարատաևի» հոդվածին։