Միխայիլ Միխայլովիչ Պրոտոդյակոնով (ռուս.՝ Михаил Михайлович Протодьяконов, սեպտեմբերի 22 (հոկտեմբերի 4), 1874, Օրենբուրգ, Q4336215?, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 5, 1930(1930-04-05)[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լեռնային գործի բնագավառի խորհրդային գիտնական։

Միխայիլ Պրոտոդյակոնով
Ծնվել էսեպտեմբերի 22 (հոկտեմբերի 4), 1874
Օրենբուրգ, Q4336215?, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 5, 1930(1930-04-05)[1] (55 տարեկան)
Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանBotkin Street Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Ուզբեկստանի ազգային համալսարան
Ալմա մատերԼեռնային ինստիտուտ (1899)
Երեխա(ներ)Q4381826?

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (1899)։ 1904 թվականից դասավանդել է Եկատերինոսլավի բարձրագույն լեռնային ուսումնարանում (1908 թվականից՝ պրոֆեսոր), 1925 թվականից՝ Մոսկվայի լեռնային ակադեմիայում։ Եղել է Թուրքեստանի ժողովրդական համալսարանի (1918) կազմակերպիչներից։ Հիմնական աշխատությունները վերաբերում են լեռնային ճնշման, հանքարանային ամրակապման օդափոխման և այլ հարցերի։

Ստեղծել է լեռնային ճնշման յուրօրինակ տեսություն (1907), արտածել նրա հաշվարկի բանաձևը, մշակել ապարների ամրության գործակցի սանդղակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Протодьяконов Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 447