Միխայիլ Պանարետոս (հուն․՝ Μιχαήλ Πανάρετος, 1320 - 1390), Տրապիզոնի կայսրության պաշտոնյա և հույն պատմաբան։ Նրա եզակի վերապրած գործը Ալեքսիս I Կոմնենոսի և նրա իրավահաջորդների Տրապիզոնի կայսրության տարեգրությունն է։ Այս տարեգրությունը ոչ միայն տեղեկություններ է տրամադրում միջնադարյան կայսրության ժամանակագրական շրջանի մասին, այլ նաև պարունակում է բավականին արժեքավոր նյութեր Օսմանյան Թուրքիայի վաղ շրջանի պատմության մասին՝ ըստ բյուզանդական աղբյուրների։ Այդ պատմությունը գրեթե անհայտ էր մինչև Ջակոբ Ֆիլիպ Ֆոլլմերայերը հայտնաբերեց այն 19-րդ դարում՝ Վենետիկի Բիբլիոտկա Մարկիանայի ձեռագրերում։ «Այս խայտառակ, բայց ճշմարտացի ժամանակագրության շնորհիվ», - գրում է ռուս բյուզանդագետ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Վասիլևը, - «ինչ-որ չափով հնարավոր է դարձել վերականգնել Տրապիզոնի պատմության մեջ կարևորագույն իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը։ Այս ժամանակագրությունը ընդգրկում է 1204-1426 թվականները և ներկայացնում է նախկինում անհայտ կայսրերի մի քանի անուններ»[1]։

Միխայիլ Պանարետոս
Ծնվել է1320
Մահացել է1390
Քաղաքացիություն Տրապիզոնի կայսրություն
Մասնագիտությունժամանակագիր, պատմաբան և prothonotary
Պաշտոն(ներ)Protosebastos?
Տիրապետում է լեզուներինմիջին հունարեն

Կյանք խմբագրել

Այն ամենը, ինչ հայտնի է Պանարետոսի մասին, իր տարեգրության մեջ ներկայացված շատ սուղ տեղեկատվությունն է։ Նա Ալեքսիս III Կոմնենոսի սպասարկման անձնակազմում զբաղեցնում էր պրոտոզեբաստոսի և պրոտոնոտարիոների պաշտոնները, որոնք այդ ժամանակի բյուզանդական դատարանի բարձրագույն պաշտոններից էին։ Պանարետոսը առաջին անգամ երևան եկավ 1351 թվականին, երբ նա հայտնեց, որ հեռացել է կայսր Ալեքսիս III- ի մոր ՝ Իռեն Տրապիզոնի հետ դեպի Լիմնյա ՝ ընդդեմ ապստամբ Կոնստանտին Դորանացիների[2]։ Թե ինչպիսին էր Պանարետոսի պաշտոնական դիրքը այն ժամանակ, հաստատված չէ, բայց նրա կերպարը ի հայտ չէր գալիս Տրապիզոնի քաղաքացիական պատերազմի ավարտին, որի մասին արձանագրություններ կան, թե ինքը գնացել է կայսր Ալեքսիս III- ի հետ մասնակցելու Չերիանայի դեմ կազմակերպված աղետալի հարձակմանը, որից ինքը հազիվ է փրկվել[3]։ Այդ ժամանակներից նա մատյաններում իր անունը նշում էր առաջին դեմքի հոդնակի թիվով՝ դրանով իսկ կարևորելով իր դերը։ Նա իրեն անունով չէր դիմում մինչև իր պաշտոնավարման սկիզբը՝ 1363 թվականը, Պանարետոսը նաև դեսպանատան մաս էր կազմում, որտեղ ընդգրկված էին բազմաթիվ դեսպաններ և Ջորջ Սքոլարիսը, ում ուղարկել էին Կոստանդնուպոլիս բանակցելու Ալեքիոս կայսեր աղջկա և Ջոն Վ․Պալայոլոգոսի տղաներից մեկի հետ՝ նրանց ամուսնությունը իրագործելու համար։ Բացի վերը նշված անձանցից դեսպանատունը աշխատում էր նաև վենետիկյան վարչակազմի ղեկավար Ջոն Կանտակուզենոս VI-ի և Genoese Galata-ի կապիտան Լեոնարդո Մոնթալդոյի հետ[4]։

Հայտնի է, որ նա ունեցել է երկու որդի, ովքեր մահացել են 1368 թվականին, երբ Պանարետոսը Կոստանդնուպոլսում չէր․ Կոստանդինը, ով խեղդվել էր տասնհինգ տարեկան հասակում և Ռոմանոսը, ով մահացել էր հիվանդությունից՝ տասնյոթ տարեկան հասակում։ Այս աղետալի մահերը ծանր ազդեցություն են թողել Պանարետոսի վրա, որի մասին ինքը նշում է տարեգրության մեջ[5]։

Տարեգրություն խմբագրել

Նրա <<Տարեգրությունը>> քսան էջանոց շատ հակիրճ աշխատություն է, որը ներկայացնում է Տրապիզոնի պատմությունը սկսած 1204 թվականից։ Այդ աշխատության պահպանված ձևը ունի նվազագույնը հինգ գրառում, վերջին գրառումը մյուսներից տարանջատող բացթողնված հատվածը վկայում է այն մասին, որ կրկնօրինակողը ժամանակին ուղղումներ է կատարել և ջնջել է որոշ հատվածներ, սակայն ԱՆթոնի Բրայերը նշում է, որ գրագիրը փաստերը թաքցնելու որևէ փորձ չի արել[6]։ Բրայերը նշում է, որ բաց թողնված հատվածը պարունակել է նվազագույնը երկու կարևոր հոդված, որոնք վերաբերում էին Ալեքսիոս IV Մեգաս Կոմնենոս կայսեր մահվանը[7]։

Դեռևս հայտնի չէ, թե Պանարետոսը ինչ սկզբնաղբյուր է օգտագործել իր աշխատության համար։ Նրա ժամանակագրությունը ընդգրկում է 1349-1390 թվականները։ Ֆոլլմերայերը Բեսսարիոնի <<Գովեստ Տրապիզոնի>> գործում նշվում է մի հատված, որտեղ նկարագրվում է արքայական պալատի որմնանկարներով սրահը՝ ցուցադրված Գրանդ Կոմնոյի և իր ընտանիքի դիմանկարներով ըստ ժամանակագրական կարգի։ Այս դինաստիկ պատկերասրահն իր մակագրություններով կարող էր հեշտությամբ ծառայել Պանարետոսին իբրև իր նախաքննական ժամանակագրության հիմք։ Նրան պետք էր միայն այն պատճենել[8]։ Ալեքսիոս III- ի ժամանակ Պանարետոսը տիրակալների ժամանակագրական տեղեկությունները ներկայացնում էր երկու ձևով. տիրակալների գահակալման սկզբի և ավարտի թվականները, և թագավորության գոյության ժամանակահատվածը։

Պանարետոսը տարբերվում էր ավանդական հույն պատմաբաններից նրանով, որ չէր գրում դասական հունարենով, այլ օգտագործում էր պոնտական հունարենը, որը հատկապես կիրառելի էր Տրապիզոնում։ Ժամանակագրության ամբողջ ընթացքում Պանարետոսը իր հայրենակիցներին վերաբերվում էր որպես հռոմեացիների կամ քրիստոնյաների, բայց ոչ իբրև հույների, ինչպես որ ընդունված էր Բյուզանդիայում։ Եվ չնայած ժամանակագրությունը վերջանում է 1426 թվականին, գիտական աղբյուրների համաձայն վերջին չորս գրառումները անանուն են[9]։

Այս աշխատության միակ օրինակը Marcianus graecus 608/coll. 306-ի հատվածն է, որը ձեռագրի վեց մասերից մեկն է։ Այս ձեռագիրն ընդգրկող բոլոր գործերը գրվել են միևնույն դպիրների կողմից․ ձեռագրի վրա կան ջրանիշներ, որոնք ըստ Պիտեր Շրեյների նշում են դրանց 1440-1450 թվականներին ստեղծվելու մասին[10]։ Չնայած նրան, որ ձեռագիրը բերվել էր Բեսարիոնի Biblioteca Marciana մասնավոր գրադարանից, Շրեյների հետաքննությունը ցույց է տվել, որ 15-րդ դարում(Բեսարիոնի կյանքի ընթացքում) այն պատկանում էր Յոհաննես Զաքարիասին։ Գրքի առաջին տպագիր հրատարակությունը պատկանում էր Ֆոլլմերայերի գործընկեր Գոթլիբ Թայֆին, չնայած որ Պանարետոսի <<Ժամանակագրությունը>> հայտնաբերել էր ինքը Ֆոլլմերայերը։ Ֆալմայերը հունական տեքստը հրատարակեց գերմանական թարգմանությամբ և մեկնաբանությամբ 1844 թվականին։ Ժամանակագրության առաջին գիտական, քննադատական տեքստը արվել է հունական գիտնական Սփիրինդոն Պ. Լամբրոսի կողմից 1907 թվականին։ Մեկ այլ հրատարակություն հրապարակվել է Ոդիսևոս Լամպսիդսի կողմից 1958 թվականին[11]։ Ամենավերջին անգլերեն թարգմանությամբ հրատարակությունը կատարվել է Սքոթ Քենեդիի կողմից 2019 թվականին[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vasiliev, "The Empire of Trebizond in History and Literature", Byzantion, 15 (1940-41), p. 333
  2. Panaretos, Chronicle, ch. 16
  3. Panaretos, Chronicle, ch. 20
  4. Panaretos, Chronicle, ch. 32
  5. Panaretos, Chronicle, ch. 40
  6. Bryer, "'The faithless Kabazitai and Scholarioi'", in Maistor: Classical, Byzantine and Renaissance Studies for Robert Browning, Ann Moffatt editor Byzantina Australiensa, 5 (1984), p. 322
  7. Bryer, "'The faithless Kabazitai and Scholarioi'", pp. 309-330
  8. Fallmerayer quoted and translated by Vasiliev, "Empire of Trebizond", p. 336.
  9. As expressed by Vasiliev, "Empire of Trebizond", p. 333.
  10. Peter Schreiner, "Bemerkungen zur Handschrift der trapezuntinischen Chronik des Michael Panaretos in der Bibliotheca Marciana (Marc.gr.608/coll. 306)", in Mare et Litora: Essays Presented to Sergei Karpov for his 60th Birthday, edited by Rustam Shukurov (Moscow: Indrik, 2009), pp. 615f
  11. "Michael Panaretos: Concerning the Great Komnenoi", Άρχἔιον Πόντον 22 (1958), pp. 5-128 (in Greek)
  12. "On the Emperors of Trebizond," in Two Works on Trebizond, edited and translated by Scott Kennedy, Dumbarton Oaks Medieval Library 52 (Cambridge, Mass.: Harvard University Press, 2019), pp. 1-57.

Արտաքի հղումներ խմբագրել