Միխայիլ Շչերբատով
Միխայիլ Միխայլովիչ Շչերբատով (հուլիսի 22 (օգոստոսի 2), 1733 կամ օգոստոսի 2, 1733[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 12, 1790[2] կամ դեկտեմբերի 23, 1790[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս իշխան, պատմաբան, պետական գործիչ, հրապարակախոս։
Միխայիլ Շչերբատով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22 (օգոստոսի 2), 1733 կամ օգոստոսի 2, 1733[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1790[2] (57 տարեկան) կամ դեկտեմբերի 23, 1790[1] (57 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Mikhaylovskoe |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | լեզվաբան, պատմաբան, փիլիսոփա, քաղաքական գործիչ, հրապարակախոս և պետական ծառայող |
Ամուսին | Natalya Shcherbatova? |
Ծնողներ | հայր՝ Mikhail Shcherbatov?, մայր՝ Irina Sontsova-Zasekina? |
Անդամություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Dmitry Shcherbatov?, Նատալյա Շչերբատովա, Q114917146? և Q123965774? |
Michel Mikhailovich Tcherbatov Վիքիպահեստում |
Գործունեություն խմբագրել
1778 թվականին եղել է Կամեր-կոլեգիայի նախագահ, 1779 թվականին՝ սենատոր։ 1788 թվականից՝ պաշտոնաթող։ 1759-1760 թվականներին գրած հոդվածներում արտահայտել է սոցիալ-քաղաքական հայացքներ, որոնցում ժխտել է մարդկանց հավասարությունը։ 1760-ական թվականներին հանդես է եկել կառավարությանն ընդդիմադիր մեծատոհմիկ ազնվականության դիրքերից։ 1780-ական թվականներին գրել է «Բարքերի խեղումը Ռուսաստանում» աշխատությունը, որտեղ սուր քննադատության է ենթարկել կառավարության քաղաքականությունն ու պալատական բարքերը։ «Ճանապարհորդություն դեպի Օֆիրյան երկիր» (1783 թվական) ուտոպիստական երկում շարադրել է պետության իր իդեալը, որն ըստ էության ոստիկանական է և հենվում է հպատակների աշխատանքի հաշվին բարգավաճող ազնվականության վրա։ «Ռուսական պատմությունը հնագույն ժամանակներից» (հասցված է մինչև 1610 թվականը) աշխատության մեջ, որը հարուստ է փաստագրական, ժամանակագրական, դիվանագիտական և այլ կարգի նյութերով, ընդգծել է ֆեոդալական ազնվականության դերը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Словарь русских писателей XVIII века. Выпуск 3: Р—Я (ռուս.) / под ред. А. М. Панченко — СПб.: Наука, 2010. — С. 436—441. — ISBN 978-5-02-025203-5
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Շչերբատով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 551)։ |