Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոզլովսկի (այլ կիրառումներ)

Միխայիլ Իվանովիչ Կոզլովսկի (հոկտեմբերի 26 (նոյեմբերի 6), 1753, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 18 (30), 1802, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս քանդակագործ, ռուսական կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչ։

Միխայիլ Կոզլովսկի
Ծնվել էհոկտեմբերի 26 (նոյեմբերի 6), 1753
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 18 (30), 1802 (48 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1773)
Մասնագիտությունքանդակագործ
Թեմաներքանդակագործություն
Պարգևներ
Արվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալ
 Mikhail Kozlovsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1764-1773 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1794 թվականից՝ ակադեմիկոս)։ Լավագույն գործերից են Պետերբուրգի Մարմարե պալատի բարձրաքանդակները (մարմար, 1787), Պոլիկրատոսի արձանը (գիպս, 1790), «Քնած Ամուր» (մարմար, 1792, երկուսն էլ՝ Ռուսական թանգարան, Լենինգրադ)։ Կոզլովսկին դիմել է հերոսականության և ազգային պատմության թեմաներին («Ցարական հրամանագիրը պատռող Ցակով Դոլգորուկին», մարմար, 1797, Տրետյակովյան պատկերասրահ), ստեղծել Շվեդիայի դեմ Պետրոս I-ի տարած հաղթանակի այլաբանական կերպարը Պետրոդվորեցում («Առյուծի երախը պատռող Սամսոնը», ոսկեզօծ բրոնզ, 1800-1802) և Ա.Վ.Սուվորովի հուշարձանը (բրոնզ, 1799-1801, այժմ՝ Լենինգրադի Սուվորովի հրապարակում)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Козловский Михаил Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Կոզլովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 506