Միխայիլ Իվանով
Միխայիլ Ֆեոդորովիչ Իվանով (սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 2), 1871, Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 29, 1935[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային անասնաբույծ, նախկին ԽՍՀՄ-ում տոհմային գործի հիմնադիրներից, Լենինի անվան ՀամԳԳԱ ակադեմիկոս (1935)։ Իվանովի առաջարկությամբ 1925 թվականին Ասկանիա Նովայում (Խերսոնի մարզ) կազմակերպվեց տոհմաբուծական և անասնաբուծական փորձակայան, որտեղ նրա ղեկավարությամբ ստեղծվեցին ասկանիական նրբագեղմ ոչխարի և ուկրաինական տափաստանային սպիտակ խոզերի ցեղեր։ Իվանովի բուծման համակարգում առանձնահատուկ տեղ էր տալիս կերակրման գործոնին։ Դիտական ուսումնասիրությունները վերաբերում են կարակուլյան ցեղի ոչխարների, լեռնային մերինոսների և ընդհանրապես գյուղատնտեսական կենդանիների բուծման գործնական հարցերին։
Միխայիլ Իվանով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 2), 1871 |
Ծննդավայր | Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1935[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Kharkiv State Veterinary Academy? |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | անասնաբույժ, կենսաբան, անասնաբույծ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 422)։ |