Միխայիլ Զեմսկով
Միխայիլ Միխայլովիչ Զեմսկով (ռուս.՝ Михаил Михайлович Земсков, մայիսի 2, 1994[1], Վլադիմիր, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, ՖԱԼ Ավանգարդ ակումբի հարձակվող և կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 2, 1994[1] (29 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Վլադիմիր, Ռուսաստան | ||||||||||||||||||||
Հասակ | 174 սմ | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող, կիսապաշտպան | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն խմբագրել
Վլադիմիրի ֆուտբոլի սան է։ 2010-2012 թվականներին խաղացել է Վլադիմիրի շրջանի առաջնությունում «Տորպեդովեց» ակումբի կազմում։ 2011/12 մրցաշրջանում անցկացրել է 8 խաղ և խփել մեկ գոլ Վլադիմիրի «Տորպեդո» ակումբի կազմում, որը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում։ 2012 մրցաշրջանում «Տորպեդոյի» կազմում սիրողական առաջնությունում անցկացրել է 14 խաղ և խփել 16 գոլ։ 2012/13 և 2014/15 մրցաշրջաններում նորից հանդես է եկել ՊՖԼ առաջնությունում՝ անցկացնելո 61 խաղ և խփելով 15 գոլ։ Ռուսաստանի ՖԱԼ գավաթի 2015 թվականի խաղարկությունում «Կռիլյա Սովետով» ակումբի կազմում անցկացրած հինգ խաղերի ընթացքում խփել է երկու գոլ, բայց արդյունքում պայմանագիր չի կնքել[2]։ 2015/16 մրցաշրջանում տեղափոխվել է Յարոսլավլի «Շիննիկ» ակումբ, որի կազմում հասել է մինչև 2017/18 Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
2014 թվականի հունվարին և փետրվարին անցկացրել է ընկերական հինգ խաղ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, խփել երկու գոլ Էստոնիայի դեմ խաղում (3:0)[3]։
2018 թվականի հունիսին պայմանագիր է կնքել Կուրսկի «Ավանգարդ» ակումբի հետ։
Ընտանիք խմբագրել
- Եղբայրը՝ Ալեքսեյ (ծնվել է 2002 թվականին),
- Կինը՝ Անաստասիա (2016 թվականից)[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Զեմսկով» հոդվածին։ |