Միխայիլ Ալեքսանդրովիչ Դուդին (ռուս.՝ Михаил Александрович Дудин, նոյեմբերի 7 (20), 1916[1] կամ նոյեմբերի 20, 1916(1916-11-20)[2][1], Q20475009?, Nerekhtsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 31, 1993(1993-12-31)[3][2][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս խորհրդային բանաստեղծ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1977 թվական)։ ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի 9-րդ գումարման դեպուտատ։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից, տպագրվում է 1934 թվականից։ 1939-1945 թվականներին ծառայել է բանակում։ Գերմանա-խորհրդային պատերազմի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) տարիներին աշխատել է ռազմաճակատային թերթերում։ Հրատարակել է «Տափաշիշ» (1943 թվական), «Գվարդիայի ուղին» (1944 թվական) ժողովածուները։ Դուդինը գրել է առավելապես աշխատանքի, խաղաղության թեմաներով՝ «Համարեք ինձ կոմունիստ» (1950 թվական), «Ցպահանջ» (1963 թվական) և այլն։ Նրա պոեզիան հնչեղ է, հրապարակախոսական։ Դուդինը հանդես է եկել նաև որպես արձակագիր ու թարգմանիչ։ Հայ գրականության պրոպագանդման բնագավառում բազմամյա աշխատանքի համար նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում (1975 թվական)։

Միխայիլ Դուդին
Ծնվել էնոյեմբերի 7 (20), 1916[1] կամ նոյեմբերի 20, 1916(1916-11-20)[2][1]
ԾննդավայրQ20475009?, Nerekhtsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 31, 1993(1993-12-31)[3][2][1] (77 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանԻվանովոյի մարզ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ և սցենարիստ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻվանովոյի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Изображение автографа
 Mikhail Dudin Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Դուդին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 459