Միխայիլ Արենսկի (ռուս.՝ Михаи́л Васи́льевич Аре́нский, մայիսի 27 (հունիսի 8), 1895, Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 15, 1980(1980-05-15), Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի խորհրդային դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։

Միխայիլ Արենսկի
ռուս.՝ Аренский Михаил Васильевич
Ծնվել էմայիսի 27 (հունիսի 8), 1895
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 15, 1980(1980-05-15) (84 տարեկան)
Մահվան վայրՍամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունթատրոնի դերասան
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Միխայիլ Արենսկին (իսկական ազգանունը` Ագապով) ծնվել է 1895 թվականի մայիսի 27-ին։ Սովորել է Մոսկվայի Սոկոլնիկյան քաղաքային եռամյա ուսումնարանում, 1906 թվականից` Մոսկվայի 4-րդ պետական գիմնազիայում։ 1910 թվականին ընտանիքը տեղափոխվել է Նովոռոսիյսկ։ 1915 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բայց 1916 թվականին զորակոչվել է բանակ[1]։

1922 թվականին անցել է Կիևի Վ. Լենինի անվան Երկրորդ թատրոնի դերասանների մրցույթը (այժմ` Լեսյա Ուկրաինկայի անվան ռուսական դրամայի ազգային ակադեմիական թատրոն)։ 1928-1935 թվականներին աշխատել է Նովոսիբիրսկի «Կարմիր ջահ» թատրոնում։

1936 թվականից խաղացել է Սամարայի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոնում, խաղացել է խորհրդային և դասական դրամատուրգիայի ավելի քան 200 դեր։ Եղել է Կ. Սիմոնովի «Օտար ստվեր» պիեսի բեմադրության ռեժիսորը (բեմադրիչ` Մ. Գերշտ), նկարահանվել է Կույբիշևի հեռուստատեսային ստուդիայի կողմից նկարահանված «Մաշված շինելով ծերունին» ֆիլմում։ 1942-1948 թվականներին ղեկավարել է Ձերժինսկու անվան ակումբի սիրողական թատրոնը։ 1953 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ[2]։

Մահացել է 1980 թվականի մայիսի 15-ին։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Աշխատանքներ թատրոնում խմբագրել

Դերասան խմբագրել
  • «Կրեչինսկու հարսանիքը» (Ա. Սուխովո-Կոբիլին)` Կրեչինսկի
  • «Անօժիտը» (Ա. Օստրովսկի)` Կնուրով
  • «Դոն Կարլոս» (Ֆ. Շիլլեր)` Ֆիլիպ թագավոր
  • «Արքա Լիր» (Ու. Շեքսպիր)` Լիր արքա
  • «Հյուրանոցի տիրուհին» (Կ. Գոլդոնի)` ասպետ
  • «Ռուսական հարցը» (Կոնստանտին Սիմոնով)` Մակֆերսեն
  • «Անձնական գործը» (Ա. Շտեյն)` Չեռնոգուբով
  • «Պորտ Արթուր» (Ստեփանով և Պոպով)` Մակարով
  • «Արևի երեխաները» (Մ. Գորկի)` Չեպուրնոյ
  • «Քաղքենիներ» (Մ. Գորկի)` Տետերև
  • «Վերջինները» (Մ. Գորկի)` Իվան Կոլոմիյցև
  • «Ռևիզոր» (Ն. Գոգոլ)` քաղաքապետ
  • «Թևերը» (Ա. Կորնեյչուկ)` Դրեմլյուգա
  • «Երրորդ հերոսականը» (Ն. Պոգոդին)` Գվոզդիլին
Ռեժիսոր խմբագրել
  • «Ուրիշի ստվերը» (Կ. Սիմոնով, բեմադրող` Մ. Գերշտ)

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1964 թվական` «Մաշված շինելով ծերունին», Պյոտր Գավրիլով, թագավորական բանակի պաշտոնաթող գնդապետ (կարճամետրաժ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «АКТЕР КУЙБЫШЕВСКОГО ТЕАТРА ДРАМЫ ИМ. А.М. ГОРЬКОГО». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  2. Красновская Э. М. Аренский Михаил Васильевич // Театральная энциклопедия / под ред. С. С. Мокульского. — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.

Գրականություն խմբագրել

  • Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С.С. Мокульский - М.: Советская энциклопедия, 1961. - 1214 стб. с илл., 12 л. илл:

Արտաքին հղումներ խմբագրել