Միխալ Սադիլեկ
Միխալ Սադիլեկ (չեխ․՝ Michal Sadílek, (մայիսի 31, 1999[1][2], Ուհերսկե Հրադիշտե) , չեխ ֆուտբոլիստ, ՊՍՎ Էյնդհովեն ակումբի կիսապաշտպան, որը վարձավճարով հանդես է գալիս չեխական «Սլովան» ակումբում։
Միխալ Սադիլեկ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1999[1][2] (24 տարեկան) |
Ծննդավայր | Ուհերսկե Հրադիշտե |
Քաղաքացիություն | Չեխիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Michal Sadílek Վիքիպահեստում |
Ակումբային կարիերա խմբագրել
Սադիլեկը չեխական Ս«լովացկոյի» և Նիդեռլանդների «ՊՍՎ» ակումբների սան է եղել։ 2016 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար նա սկսել է հանդես գալ վերջինիս պահեստայինների կազմում։ Նոյեմբերի 4-ին «Հելմոնդ Սպորտ» ակումբի դեմ խաղում Միխալը նորամուտը նշել է Նիդեռլանդների առաջին դիվիզիոնում[3]։ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին «Էքսելսիորի» դեմ խաղում նա հիմնական կազմի իր նորամուտը նշել է Էրեդիվիզիում[4]։ Դեկտեմբերի 22-ին Միխալը «ԱԶ»-ի դեմ խաղում իր առաջին գոլն է խփել «ՊՍՎ»-ի կազմում[5]։
2020 թվականի հոկտեմբերի 5-ին «Սլովան» ակումբ է տեղափոխվել Լիբերեցից[6]։
Միջազգային կարիերա խմբագրել
2015 թվականին Չեխիայի պատանեկական հավաքականի կազմում Միխալը մասնակցել է Բուլղարիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարին նա մասնակցել է Սլովենիայի, Բելգիայի և Գերմանիայի դեմ հանդիպումներում[7][8][9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Хелмонд Спорт VS. Йонг ПСВ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 4.
- ↑ «Эксельсиор Роттердам VS. ПСВ 6:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ դեկտեմբերի 7.
- ↑ «ПСВ VS. АЗ 3:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ դեկտեմբերի 22.
- ↑ «Slovan posílí záložník Michal Sadílek, přichází na hostování» (չեխերեն). fcslovanliberec.cz. Վերցված է 6.10.2020-ին.
- ↑ «Чехия (до 17) VS. Словения (до 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 6.
- ↑ «Чехия (до 17) VS. Бельгия (до 17) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 9.
- ↑ «Германия (до 17) VS. Чехия (до 17) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 12.
Արտաքին հղումներ խմբագրել
- Профиль на сайте ПСВ Արխիվացված 2020-10-14 Wayback Machine (անգլ.)
- Профиль на сайте Футбольной ассоциации Чехии (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխալ Սադիլեկ» հոդվածին։ |