Միլիցա Վասիլևնա Նեչկինա (ռուս.՝ Милица Васильевна Нечкина, փետրվարի 12 (24), 1899, Նեժին, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 16, 1985(1985-05-16), Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական պատմաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958 թ.), ՌԽՖՍՀ (1966 թվականից՝ ԽՍՀՄ) մանկավարժական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1947 թ.)։

Միլիցա Նեչկինա
Милица Нечкина
Ծնվել էփետրվարի 12 (24), 1899
Նեժին, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 16, 1985(1985-05-16) (86 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտՌուսաստանի պատմություն, պատմություն[2] և Դեկաբրիստներ[2]
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԿազանի Դաշնային համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Գիտական ղեկավարՄիխայիլ Պոկրովսկի
Եղել է գիտական ղեկավարYelena Druzhinina? և Evgenia Rudnitskaya?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կազանի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1921 թ.), ապա ասպիրանտուրա՝ Մոսկվայում։ Դասավանդել է Մոսկվայի 1-ին համալսարանում (1924 թ.-ից 1926 թվականներին), Արևելքի աշխատավորների համալսարանում (1925 թ.-ից 1928 թվականներին)։ 1934 թ.-ից 1954 թվականներին եղել է Մոսկվայի համալսարանի պատմության ֆակուլտետի, 1946 թվականից՝ նաև Հասարակական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր (1958 թ.-ից 1965 թվականներին՝ Սովետական հասարակության պատմության ամբիոնի ղեկավար)։ 1935 թվականից աշխատում է ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտում։

Գիտական հետազոտություններ խմբագրել

Նեչկինայի գիտական հետազոտությունները նվիրված են XIX դարի ռուսական հեղափոխական շարժման և հասարակական մտքի պատմության, պատմագրության, պատմական գիտության, պատմության մեթոդաբանության հարցերին։ Նրա աշխատություններում իր ամբողջական արտացոլումն է գտել դեկաբրիստների շարժումը («Ա․ Ս․ Գրիբոյեդովը և դեկաբրիստները», 1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948, «1825 թվականի դեկտեմբերի 14-ի ապստամբությունը», 1951, «Դեկաբրիստների շարժումը», հատոր 1-2, 1955)։ Նեչկինայի մասնակցությամբ և ղեկավարությամբ շարունակվում է «Դեկաբրիստների ապստամբության» (հատոր 7, 9-12, 1950 թ.-ից 1969 թվականներին) արխիվային նյութերի հրատարակությունը։ 1927 թվականին լույս է տեսել նրա «Միացյալ սլավոնների ընկերությունը» աշխատությունը։ Մեծ է Նեչկինայի ավանդը Ռուսաստանում առաջին հեղափոխական իրադրության հարցի մշակման ու լուսաբանման գործում, բազմաթիվ ուսումնասիրություններ է գրել XIX դարի 1960-ական թվականներին հեղափոխական իրադրության, ականավոր հեղափոխականներ Ն․ Չեռնիշևսկու, Ն․ Օգարյովի, «Զեմլյա ի վոլյա» կազմակերպության գործունեության և այլնի մասին։ «Ն․ Գ․ Չեռնիշեսկին հեղափոխական իրադրության տարիներին» («Իստորիչեսկիե զապիսկի», հատոր 10, 1941), «1859 թ.-ից 1861 թվականների հեղափոխական իրադրությունը Ռուսաստանում» (հատոր 1-6, 1960 թ.-ից 1974 թվականներին) հոդվածների ժողովածուն և այլն։ Նեչկինայի ուսումնասիրությունները դասակարգային պայքարի և պատմության մեջ ժողովրդի դերի մասին լույս են տեսել «ԽՍՀՄ պրոլետարիատի պատմություն» (1930 թ.-ից 1935 թվականներին) և այլ կոլեկտիվ աշխատություններում։ Նեչկինայի ղեկավարությամբ հրատարակվել են «ԽՍՀՄ-ում պատմական գիտության պատմության ուրվագծեր» աշխատության 2-4 հատորները (1960 թ.-ից 1966 թվականներին), «Պատմությունը և պատմաբանները» (1965, 1966, 1972) հոդվածների ժողովածուն։

Նեչկինայի ԽՍՀՄ պատմության բուհական և դպրոցական առաջին դասագրքերի (բազմաթիվ հրատարակություններ թարգմանվել են հայերեն) հեղինակ է։ Գործուն մասնակցություն է ունեցել Սովետական մեծ և փոքր հանրագիտարանների ստեղծմանը։ Նեչկինային աշակերտել են մեծ թվով հայ պատմաբաններ։

Նեչկինան հետազոտել է 60-ական թվականների հեղափոխական շարժումների հետ կապված բազմաթիվ կարևոր հարցեր։ Նրա կողմից է առաջ քաշվել հեղափոխական շարժման երկու՝ Լոնդոնյան և Պետերբուրգյան կենտրոնների առկայության հարցը, բացահայտվել նրանց միջև եղած կապը։ Նեչկինայի ուսումնասիրությունների մի ամբողջ շարք նվիրված է «Լենինը` ռուսական հողափախական շարժման պատմաբան» թեմային։ Նեչկինայի ղեկավարությամբ հրատարակվել են «Պատմություն և պատմաբաններ» տարեգրքի 10 հատորները։ Պատմագրական ուսումնասիրության օրինակ է հանդիսանում Նեչկինայի «Վասիլի Օսիպովիչ Կլյուչևսկի» ֆունդամենտալ մենագրությունը (1974)։

Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Нечкина Милица Васильевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ

Աղբյուրներ խմբագրել

  • Պրոֆ. Մ. Գ. Ներսիսյան, պրոֆ. Կ. Ս. Խուդավերդյան «Մ. Վ. Նեչկինա» (Ծննդյան 80-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 1981, էջ 266-270
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 232